Արցախի մէջ յայտնաբերուած 3 դիակներու ինքնութիւնը յայտնի է

22 Յունուար 2021 , 13:45
Նախօրէին որոնողափրկարական աշխատանքներու շնորհիւ յայտնաբերուած է 4 աճիւն, որոնցմէ երեքը քաղաքացիական անձինք են։ Այս մասին 22 յունուարին յայտնած է Արցախի արտակարգ իրավիճակներու պետական ծառայութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերու բաժնի պետ Յունան Թադեւոսեանը։
«Քաղաքացիական անձանցից մէկը Հատրութի Դրախտիկ գիւղի Մարինէ Հայրապետեանն է։ Միւս երկուսը Հատրութի Ազոխ գիւղի բնակիչներ Սերժիկ Աւագեանը եւ Եուրիկ Առուշանեանն են։ Նրանց դիերը եղել են իրենց տան բակերում։ Նրանց մահուան պատճառը պարզելու համար նշանակուել է դատաբժշկական փորձաքննութիւն։
Զինծառայողի դին յայտնաբերուել է Ջապրայիլից։ Նրա ինքնութիւնը դեռ յայտնի չէ, սակայն նախնական տեղեկութիւններով նա եղել է կամաւորական ջոկատից»,- նշած է Յունան Թադեւոսեանը:
Այսօր 1-ական ջոկատ կ'աշխատի Ֆիզուլիի եւ Որոտանի մէջ, երկուքը՝ Բերձորէն հարաւ՝ Իշխանաձորի եւ Այգեհովիտի մէջ։
Անոր խօսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ յայտնաբերուած է 1251 զոհուած զինծառայողի եւ քաղաքացիական անձի մարմին:
Լրահոս
Խապրիկ

2021-02-26 - Իմ պարտքն է պաշտպանել մեր գիւղը. Աղաւնոյի գիւղապետ

2021-02-26 - Հեռու մնալ հաւաքներէն. ՀՀ-ի մէջ Ֆրանսայի դեսպանատուն

2021-02-26 - Արցախը հոսանքազրկուած է
Լուսանկար եւ պատմութիւն

2021-02-04 - Արա Կիւլէրի եւ Սալվատոր Տալիի առաջին հանդիպումը

2020-08-08 - Հայ պատմաբանը՝ Պէյրութի աւերակներուն մէջ

2020-05-24 - Վարդան Մամիկոնեանի յայտնի նկարի պատմութիւնը

2020-05-11 - Օշարակ վաճառողը` Խարբերդէն. 1910 թ.

2020-04-29 - Հայ կանանց «ազգային» դիմակները՝ անկախ համաճարակներէն

Ի՞նչ Գրեցին

2021-02-26 - Ամերիկեան հարուածներ Սուրիոյ արեւելքը

2021-02-22 - «Խստակեաց քաղաքաբնակներ էին, իմ Ուրֆացի պապերը...»

2021-02-21 - Հպարտութիւն է ապրիլ հերոսներու կողքին,հերոսներու հետ

2021-02-17 - Գերիներու փոխանակում Իսրայէլի եւ Սուրիոյ միջեւ

2021-02-10 - Գոյամարտ Հայոց
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա



2021-02-17 - Գագիկ Ծառուկեանի նուիրած Սիմբան մեծցած է

2021-01-31 - Լիբանանահայ՝ Բիւզանդ Պետոյեան զոհ՝ «Քորոնա»ի

2021-02-12 - Սփիւռքահայ երիտասարդը կալանքի տակ