Ջո Բայդենը շուտով պաշտոնապես կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, մինչ այդ նա արդեն կատարել է առաջին նշանակումները: 26-ամյա ամերիկահայ Հայկ Հաջինազարյանը Ջո Բայդենի որոշմամբ նշանակվել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության գծով տնօրեն:
Հայկ Հաջինազարյանը նախկինում ծառայել է որպես Բայդենի քարոզարշավի Արևմտյան Փենսիլվանիա նահանգի մամուլի քարտուղար: Մինչ այդ Նյու Հեմփշիրում, Նեվադայում, Տեխասում, Օհայոյում և այլ նահանգներում նախնական և ընդհանուր ընտրությունների ընթացքում աշխատել է քարոզարշավի հասարակության հետ կապերի թիմի կազմում:
Նախքան քարոզարշավին միանալը, նա աշխատում էր ԱՄՆ Կոնգրեսում:
Ծնվել է Օհայոյի Կոլումբուս քաղաքում, լիբանանահայ ներգաղթյալ ծնողների ընտանիքում: Հաջինազարյանը ավարտել է Ինդիանայի համալսարանը եւ Վաշինգտոնի համալսարանի քաղաքական կառավարման բարձրագույն դպրոցը: