image
Հրատապ լուրեր:

Կորոնավիրուսից մահացել է Մեղրիկ եպս. Բարիքյանը

Կորոնավիրուսից մահացել է Մեղրիկ եպս. Բարիքյանը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբանությունը հայտնում է միաբանության ավագ անդամներից Մեղրիկ եպս. Բարիքյանի մահը, ծնված  1968 թ.: Վերջին օծման ու թաղման կարգը կատարվելու է հունվարի 17-ին, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում: 

Նշենք, որ Մեղրիկ եպս. Բարիքյանը մահացել է կորոնավիրուսից: Նա, մինչեւ Անթիլիաս տեղափոխվելը, եղել է Կանադայի թեմի առաջնորդ, իսկ 2020-ի օգոստոսին  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի պաշտոնագրով նշանակվել էր  Զարեհյան Դպրեվանքի տեսուչ: