
Ան, մասնաւորապէս, նշած է. «Խօսում էր ամէն ինչից՝ անվտանգութիւնից, արդիւնաբերութիւնից, պիւտճէից, վառելիքային խնդիրներից, ուժանիւթից, ընկերային աջակցութիւնից եւ այլն։ Խօսում էր երկար, մանրամասն, թուաբանական հիերարխիք (նուիրապետական) տրամաբանութեամբ ու գրաւիչ։ Տակաւին պատանի՝ մենք ժամերով լսում էինք նրան:
Քիչ բան էինք հասկանում, իսկ քննարկուող թեմաների մի մեծ մասի շուրջ երբեք չէինք էլ մտածել այդ տարիքում։ Բայց լսում էինք ու երեւի աւելի շատ մեր ենթագիտակցութեան դարակներում ակամայ շարում բաներ, որոնք նա չէր ասում՝ պետութիւն, կառավարում, աշխատանք, խնդիրների լուծման հերթականութիւն, անկեղծ հաղորդակցութիւն եւ այլն։ Չգիտեմ, ինչի էինք այդ տարիքում լսում երկրի վարչապետին՝ թողած մեր երիտասարդական զբաղմունքները։ Բայց դա մեզ համար դպրոց էր. սովորում էինք՝ մենք էլ չգիտենք ինչ։
Տասնամեակներ անց պատմութեան անիւը, ցաւօք, էլի կոտրուել է իր սիրած փոսում։ Հիմա արդէն հիմնովին՝ կառապանն այս անգամ տգէտ ապուշի մէկն էր. կառքն էլ հետն է ջարդել։
Իննսունականներու սկզբի վարչապետի «դասախօսութիւններով» պետականութեան կրթութիւնը սկսած սերունդը հիմա շատ բան է այլեւս հասկանում ու կարողանում։ Ու հիմա մենք մեր առաջին «դասախօսի» կողքին ենք, որ Հայրենիքը փորձենք փրկել։
Ձեզ անսպառ ուժ ու համբերութիւն, պարոն վարչապետ Վազգէն Մանուկեան։
Եւ Աստուած թող մեզ հնարաւորութիւն տայ՝ միասին հանելու մեր երկիրը մխացող աւերակներից։
Յ.Գ. Հեռացի՛ր, մարդկային ստորագոյն յատկանիշների մարմնացում»:


















