image
Հրատապ լուրեր:

Ստեփանակերտի Հայ Ավետարանչական ընկերակցության մանկապարտեզն առաջիններից մեկն է, որ բացել է իր դռները

Ստեփանակերտի Հայ Ավետարանչական ընկերակցության մանկապարտեզն առաջիններից մեկն է, որ բացել է իր դռները

Հրադադարից հետո Արցախի մայրաքաղաքում սկսել է գործել Հայ Ավետարանչական ընկերակցության մանկապարտեզը: Չնայած մանկապարտեզի շենքը ռազմական գործողությունների ընթացքում վնասվել է, խնդիրների մի մասը լուծելով, այսօր մանկապարտեզն արդեն հնարավորություն ունի անցնելու բնականոն աշխատանքի: Ինչպես նշում են պատասխանատուները, մնացած խնդիրներն աշխատանքին զուգահեռ լուծվելու են: