image

Ադրբեջանին անցավ նաև Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցը

Ադրբեջանին անցավ նաև Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցը

Ադրբեջանին անցավ նաև Բերձորի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցը: Այս դպրոցը՝ իր 250 գունեղ և ոգեշնչող աստիճաններով շատերին է հայտնի: 

1992թ. հայկական ուժերն իրենց հսկողության տակ առան Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոն Բերձորը (Լաչին), Լաչինի միջանցքը, որը անվանում են նաեւ «կյանքի ճանապարհ», քանի որ այն միակ ցամաքային կապն էր Հայաստանի եւ Արցախի միջեւ, ազգային անվտանգության անկյունաքարերից մեկը:

 1994թ. սեպտենբերից Քաշաթաղի շրջանի մի քանի բնակավայրերում բացվեցին դպրոցներ, այդ թվում` Բերձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Առաջին դպրոցի հիմնադրումը շրջանի վերաբնակեցման ամենամեծ նվաճումներից էր:

2009 թվականից դպրոցը կրում է արեւմտահայ բանաստեղծ, հրապարակախոս Վահան Թեքեյանի անունը: 2010 թ. սկիզբ դրվեց դպրոցի եւ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի միջեւ համագործակցությանը:

Դպրոցում գործում էին տեխնոլոգիայի, ՆԶՊ-ի, պատմության, հայոց լեզվի եւ գրականության, աշխարհագրության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի, ինֆորմատիկայի, անգլերենի կաբինետներ: Դպրոցում սովորում էր 220 աշակերտ, դասավանդում էին 28 ուսուցիչներ: