image

Վահե Կարապետյանը «Հայաստան» հիմնադրամին 40 ավտոմեքենա է նվիրել

Վահե Կարապետյանը «Հայաստան» հիմնադրամին 40 ավտոմեքենա է նվիրել

Հայրենիքի հրատապ կարիքների լուծման համար «Հայաստան» համահայկական  Հիմնադրամի պատվո անդամ Վահե Կարապետյանը նվիրաբերել է 40 ավտոմեքենա, որից 35-ը՝ բեռնատար, իսկ 5-ը՝ խոհանոց–մեքենա:


Ընդհանուր արժեքը՝ 2.035.000.000 ՀՀ դրամ, տեղեկանում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամից: 
Նշենք, որ Վահե Կարապետյանը ծնունդով  լիբանանահայ գործարար է:  Նա
ամերիկյան «AA Cater Truck» կորպորացիայի և «VAHE ENTERPRISES» ընկերության հիմնադիր ու սեփականատերն է, հասարակական սննդի կազմակերպման, նորագույն տեխնոլոգիաների մշակման մասնագետ: