image

Եզդիական համայնքից եւս մեկ զինվոր է զոհվել

Եզդիական համայնքից եւս մեկ զինվոր է զոհվել

 

«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանը հայտնել է, որ զոհվել է հերթական եզդի զինվորը՝ Սամադ Սլոյանը: 
«Անմահացավ հերթական եզդի զինվորը։

Թշնամուն ծանր կորուստներ պատճառեց՝ դառնալով թշնամու ահ ու սարսափը։
Ծանր վիրավորում էր ստացել Արցախի պաշտպանության համար մղվող մարտերում, սակայն վնասվածքները անհամատեղելի եղան նրա կյանքի հետ։
Փառքդ շատ, հերոս զինվոր։
Աստված հոգիդ լուսավորի։
Թվով 7-րդ զինվորն է եզդիական համայնքում,- նշել է «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանը։