image

Արցախի պետական համալսարանի ուսանողները, որ զոհվեցին պատերազմում-4

Արցախի պետական համալսարանի ուսանողները, որ զոհվեցին պատերազմում-4

Արցախի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմի ժամանակ զոհվել են հարյուրավոր ուսանողներ: Նրանց մեջ մեծ է ինչպես հայաստանյան համալսարանների և այլ ուսումնական հաստատությունների, այնպես էլ Արցախի պետական համալսարանի ուսանողների թիվը, որոնք, կամ լինելով զինվորական ծառայության մեջ, կամ էլ պատերազմի առաջին ու հետագա օրերին մեկնելով՝  զոհվել են արյունալի այս պատերազմում: 

Արևելքը, հիմնվելով Արցախի պետական համալսարանի տեղեկությունների վրա, ներկայացնում է Արցախի պետական համալսարանի զոհված ուսանողներին՝ ցավակցելով նրանց հարազատներին:


(Մաս-1)

(Մաս-2)

(Մաս-3)


(Մաս-4)

 

 

Հայրենիքը պաշտպանելիս զոհվել է Արցախի պետական համալսարանի շրջանավարտ Բենիկ Համբարձումյանը: 

Բենիկ Դավիթի Համբարձումյանը  տնտեսագիտության ֆակուլտետի 2018-2019 ուստարվա շրջանավարտ է։

2016-2019 թվականներին եղել է ֆակուլտետի Ուսանողական Խորհրդի նախագահ։ Մասնակցել է նաև 2016 թ. Ապրիլյան պատերազմին՝ աչքի ընկնելով խիզախության մի շարք օրինակներով, որի համար Արցախի նախագահի կողմից արժանացել է պարգևի։