image

Արցախի պետական համալսարանի ուսանողները, որ զոհվեցին պատերազմում -1

Արցախի պետական համալսարանի ուսանողները, որ զոհվեցին պատերազմում -1

Արցախի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմի ժամանակ զոհվել են հարյուրավոր ուսանողներ: Նրանց մեջ մեծ է ինչպես հայաստանյան համալսարանների և այլ ուսումնական հաստատությունների, այնպես էլ Արցախի պետական համալսարանի ուսանողների թիվը, որոնք, կամ լինելով զինվորական ծառայության մեջ, կամ էլ պատերազմի առաջին ու հետագա օրերին մեկնելով՝  զոհվել են արյունալի այս պատերազմում: 

«Արեւելքը», հիմնվելով Արցախի պետական համալսարանի տեղեկությունների վրա, ներկայացնում է Արցախի պետական համալսարանի զոհված ուսանողներին՝ ցավակցելով նրանց հարազատներին. 

(Մաս-1)

 

 

Միքայել Մանվելի Առստամյանը սովորում էր Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության առաջին կուրսում, երբ զորակոչվեց Պաշտպանության բանակ։


 

 

Էրիկ Վիլենի Հովսեփյանն այս տարի էր ընդունվել համալսարան, սովորում էր Արցախի պետական համալսարանի մանկավարժություն և սպորտ ֆակուլտետի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտ» մասնագիտության 1-ին կուրսում, երբ զորակոչվեց Պաշտպանության բանակ։


 

 

Զաքար Արամի Սարգսյանը սովորում էր Արցախի պետական համալսարանի մանկավարժություն և սպորտ ֆակուլտետի «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտացման մագիստրատուրա 2-րդ կուրսում։