image

Թուրքիան թյուրքախոս երկրներին կոչ է արել աջակցել Ադրբեջանին

Թուրքիան թյուրքախոս երկրներին կոչ է արել աջակցել Ադրբեջանին

Թուրքիան թյուրքալեզու երկրներին կոչ է արել՝ համերաշխություն ցուցաբերել և աջակցել Ադրբեջանին:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևութ Չավուշօղլուն, նշում է  «Անաթոլու» գործակալությունը:

«Թյուրքալեզու երկրները պետք է համերաշխություն հայտնեն Ադրբեջանին: Անկարան ուղղակիորեն միշտ եղել և մնում է Բաքվի կողմը՝ պատմական հողերի ապաօկուպացման արդար պայքարում»,- ասել է Չավուշօղլուն՝ Ղազախ-թուրքական միջազգային համալսարանում իր ելույթի ժամանակ՝  Երևանի գործողությունները  որակելով որպես ռազմական հանցագործություններ, իսկ Հայաստանին անվանել է օկուպանտ: