image

Եվս մեկ ուսանող է զոհվել ԵՊՀ-ից

Եվս մեկ ուսանող է զոհվել ԵՊՀ-ից

Երևանի Պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը տեղեկացնում է, որ  ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ԵՊՀ Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժնի ուսանող Արման Օհանյանը։ 

«Լուսավոր, ընկերասեր, խելացի և հայրենասեր երիտասարդ, ով զոհվեց հանուն հայրենիքի։
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈւԽ֊ն ֆակուլտետի ուսանողության և դասախոսական կազմի անունից հայտնում է իր խորին ցավակցությունները»,-հայտնում են համալսարանից: