image

Գարեգին Բ. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում տեսակցել է վիրավորներին

Գարեգին Բ. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում տեսակցել է վիրավորներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 6-ի երեկոյան այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ իր աղոթքն ու օրհնությունը բերելու կենտրոնում բուժվող զինվորներին, որոնց թվում նաև վիրավորում ստացած ավագ գնդերեց Հրայր սարկավագ Լալայանին։ Այս մասին «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Նշվում է, որ Նորին Սրբությունը զրուցել է յուրաքանչյուր զինվորի հետ և փոխանցել շուտափույթ ապաքինման իր մաղթանքները: