image

Սիրիահայ ընտանիքը հաց է թխում ռազմաճակատի համար և անվճար ուղարկում այնտեղ. Տեսանյութ

Սիրիահայ ընտանիքը հաց է թխում ռազմաճակատի համար և անվճար ուղարկում այնտեղ. Տեսանյութ

Սիրիահայ Ասմարյան ընտանիքը Արցախ է գնացել 2012-ին և միանգամից դարձել արցախցի: Նրանք զբաղվում են ձեռնարկատիրությամբ, յուրացրել են արցախյան սովորույթները՝ ներդնելով նաև իրենցը:

Ասմարյան ընտանիքը Արցախում երկրորդ պատերազմն է տեսնում, բայց ոչ թե ընկճվում է, այլ ամեն ինչ անում՝ հաղթանակին նպաստելու համար: Այսօր ընտանիքը հաց է թխում և բաժանում ռազմաճակատում կռվողներին: Տան հայրը՝ Հովիկ Ասմարյանը կամավորագրվել  և սպասում է, որ իրեն էլ կանչեն պատերազմի: 

Արցախի հանրային հեռուստատեսության անդրադարձը.