2019թ-ին, երբ Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի կինը՝ Զառա Բալայանն ամուսնու հետ այցելել է Իրաքյան Քրդստանի հայկական գյուղեր,
Հավրեզի հայկական դպրոցում հայ մանուկների հետ ծանոթության ընթացքում խոստացել է առաջին իսկ հնարավորության դեպքում նրանց նվիրել հայերեն գրքեր:
Իրաքում ՀՀ դեսպանատնից տեղեկանում ենք, որ այս հարցում դեսպանի կնոջն օգնել է երևանցի 10-ամյա մի աղջիկ՝ Էլիզա անունով: Վերջինս ընթերցասեր է, սիրում է նաև գիրք նվիրել: Էլիզան սկսել է հավաքել արևմտահայերենով տպագրված գրքեր և ուղարկել Հավրեզի իր հայրենակից-տարեկիցներին:
Դեսպանատնից տեղեկանում ենք, որ գրքերն արդեն գտնվում են Հավրեզ գյուղի հայկական դպրոցում:
Գրքերը դպրոց տեղափոխելու և տնօրեն Լինտա Ղազարյանին հանձնելու հարցում դեպանությանն աջակցել է Դհոկի Սբ․ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Մասիս քհն Շահինյանի տիկին՝ երեցկին Մարալ Ներսիսյանը:
Նշենք, որ Հավրեզի հայկական դպրոցը հիմնվել է 2006 թ.-ին:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել