image
Հրատապ լուրեր:

Երևանցի դպրոցականը արևմտահայերեն գրքեր է հավաքել և ուղարկել Իրաքյան Քրդստանի հայերին

Երևանցի դպրոցականը արևմտահայերեն գրքեր է հավաքել և ուղարկել Իրաքյան Քրդստանի հայերին

 

2019թ-ին, երբ  Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի կինը՝  Զառա Բալայանն ամուսնու հետ այցելել է Իրաքյան Քրդստանի հայկական գյուղեր, 
Հավրեզի հայկական  դպրոցում հայ մանուկների հետ ծանոթության ընթացքում  խոստացել է  առաջին իսկ հնարավորության դեպքում  նրանց նվիրել հայերեն գրքեր:
Իրաքում ՀՀ դեսպանատնից տեղեկանում ենք, որ այս հարցում դեսպանի կնոջն օգնել է  երևանցի 10-ամյա մի աղջիկ՝ Էլիզա անունով: Վերջինս ընթերցասեր է, սիրում է նաև գիրք նվիրել: Էլիզան սկսել է հավաքել արևմտահայերենով տպագրված գրքեր և ուղարկել  Հավրեզի իր հայրենակից-տարեկիցներին:
Դեսպանատնից տեղեկանում ենք, որ գրքերն արդեն գտնվում են Հավրեզ գյուղի հայկական դպրոցում:
 
Գրքերը դպրոց տեղափոխելու և տնօրեն Լինտա Ղազարյանին հանձնելու հարցում դեպանությանն աջակցել է Դհոկի Սբ․ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Մասիս քհն Շահինյանի տիկին՝ երեցկին Մարալ Ներսիսյանը: 

Նշենք, որ Հավրեզի հայկական դպրոցը հիմնվել է 2006 թ.-ին: