image

Իսպանիայում ցեղասպանության զոհերին նվիրված եւս մեկ խաչքար կդրվի

Իսպանիայում ցեղասպանության զոհերին նվիրված եւս մեկ խաչքար կդրվի

Սեպտեմբերի 7-ին Իսպանիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն աշխատանքային այցով գտնվում էր Յորետ դել Մար քաղաքում, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Ջաումա Դուլսատ ի Ռոդրիգեսի հետ:

 «Արեւելքին»   այս  մասին հայտնեցին Իսպանիայից. Մեր  տվյեալների  համաձայն հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Յորետ դել Մարը Հայաստանի քաղաքներից մեկի հետ քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը, կարևորել են տեղի հայ համայնքի կողմից իրականացվող քայլերն  երկկողմ կապերն ամրապնդելու գործում: Հանդիպումից հետո դեսպան Կարմիրշալյանն ու Յորետ դել Մարի քաղաքապետը հայ համայնքի ներկայացուցիչների հետ միասին այցելել են այն հրապարակ, որտեղ 2019թ. տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ: Յորետ դել Մարի այս հրապարակում հայ համայնքի նախաձեռնությամբ առաջիկայում տեղադրվելու է նաև հայկական խաչքար: Այցի շրջանակներում դեսպան Կարմիրշալյանը նաև հարցազրույց է տվել տեղի Nova Radio LLoret հեռուստառադիոընկերությանը, որտեղ խոսել է հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների և տեղի հայ համայնքի մասին: