image

Բեյրութում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, կան վիրավորներ

Բեյրութում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, կան վիրավորներ

Բեյրութում գիշերը մի խումբ ցուցարարներ փորձել են մտնել խորհրդարանի շենք:  Նրանք պահանջում են կառավարության հրաժարականը՝ երկրում ստեղծված ծանր իրավիճակի համար: Ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել  ցուցարարների նկատմամբ, վերջիններս ոստիկանների ուղղությամբ քարեր եւ բենզինով լցված շշեր են նետել: Ցուցարարները կոտրել են նաեւ քաղաքի կենտրոնում խանութների ցուցափեղկերը՝ այդպիսով արտահայտելով իրենց բողոքը:  

Ակտիվիստների եւ ոստիկանների շրջանում կան վիրավորներ: 

Ցուցարարները կոչ են արել Լիբանանի ժողովրդին՝ վաղը փողոց դուրս գալ եւ պահանջել կառավարության հրաժարականը: Նրանց կարծիքով երկրում ստեղծված անթողության պատասխանատուն կառավարությունն է, որի պատճառով  օգոստոստի 4-ին Լիբանանի մայրաքաղաքը դարձավ աղետի գոտի, զոհվեցին հարյուրավոր մարդիկ, երկիրը կրեց աննախադեպ վնասներ:

Ցուցարարները կառավարության վրա են բարդում նաեւ մինչեւ պայթյունը Լիբանանում ստեղծված տնտեսական ծանր կացությունը: