image

Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից եւս 2-ի ինքնությունը հայտնի է

Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից եւս 2-ի ինքնությունը հայտնի է

Բեյրութի նավահանգիստներից մեկում  օգոստոսի 4-ին տեղի ունեցած աղետալի պայթյունին զոհ են գնացել հարյուրավոր լիբանանցիներ, որոնցից 11-ը, ինչպես հայտնել ենք, հայեր են: Նրանցից 2-ի ինքնությունը «Արեւելքը»  պարզել է այսօր՝ Շանթ Հակոբյան եւ Ալիս Բալյան: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք Նազար Նաջարյանի, Ջեսիկա Բեզջյանի, Դելիա Փափազյանի, Ժակ Բարամագյանի, Անահիտ Բերբերյանի, Լիզա Գավուքջեան-Գոզուբոյուկյանի, Վարուժան Թոսունյանի, Գայա Ֆոտուլյանի, Սարգիս Թեքիրյանի մահվան մասին:

Նրանց անուններին ավելացել են Շանթ Հակոբյանի եւ Ալիս Բալյանի անունները: 


Շանթ Հակոբյան

 

Ալիս Բալյան