image
Հրատապ լուրեր:

Բեյրութի նավահանգստի պայթյունից տասնյակ մարդիկ են զոհվել

Բեյրութի նավահանգստի պայթյունից տասնյակ մարդիկ են զոհվել

Այսօր ետմիջօրեին հզոր պայթուն է որոտացել Բեյրութի նավահանգստում: Ըստ նախնական տվյալների, այն ահաբեկչություն չէ, այլ՝ տեխնածին աղետ: Պայթյունից մանրամասներ հայտնի չեն, բայց լրատվամիջոցներն արդեն նշում են զոհերի եւ վիրավորների մասին: MTV լիբանանյան կայանը հաղորդել է 10 զոհի մասին:

Լիբանանի Առողջապահության նախարարը հրահանգել է  երկրի հիվանդանոցներին՝ պայթյունից տուժած բոլոր վիրավորներին անմիջապես բուժօգնություն ցույց տալ: