image

Առաջարկ Մերձավոր Արեւելքից հայրենադարձվածներին. ՀՕՖ-ի մրցույթը

Առաջարկ Մերձավոր Արեւելքից հայրենադարձվածներին. ՀՕՖ-ի մրցույթը

 

Հայ օգնության ֆոնդը հայտարարում է բիզնես ծրագրերի մրցույթ Մերձավոր Արևելքի երկրներից (Սիրիա, Իրաք, Հորդանան, Լիբանան) հայրենադարձված այն գործարարների համար, որոնք պլանավորում են իրենց բիզնեսը զարգացնել Հայաստանում:

Մասնակցության չափանիշները

Մրցույթին կարող են դիմել

-Վերջին չորս տարիներին Հայաստան տեղափոխված այն անձինք, որոնք ընտանեկան/փոքր բիզնես են նախաձեռնել Հայաստանում:

Դիմելու կարգը


Ծրագրին մասնակցելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
· Անձը և կացությունը հաստատող փաստաթուղթ
· Առկայության դեպքում պատրաստի բիզնես ծրագիր (եթե չունեք, լրացնելու ֆորմատը, կարող եք ներբերռնել այստեղից ՝ https://gofile.io/d/09BOxx
Դիմումները ներկայացնել մինչև 2020 օգոստոս 10-ը Հայ օգնության ֆոնդի գրասենյակ, Երևան, Խորենացի 22, հեռ: 060 526660 (ներքին համարը 119), կամ ուղարկել erik.baghdasaryan@far.am էլ․ փոստին։

Ընտրության կարգը և պայմանները

Մրցույթի արդյունքում ընտրվելու է մինչև 10 բիզնես առաջարկ։
ՀՕՖ հանձաժողովի կողմից մրցութային հիմքով ընտրված լավագույն բիզնես-ծրագրերը աջակցություն կստանան մինչև 1 200 000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ, որի մինչև 50%-ը կտրամադրվի անտոկոս փոխառության և 50%-ը դրամաշնորհի տեսքով: Ծրագիրը հովանավորվում է Աթեզյան ընտանիքի կողմից։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Բիզնես առաջարկի ներկայացումը դեռևս չի նշանակում, որ ծրագիրն անպատճառ կֆինանսավորվի: Առաջարկի պատրաստման և ներկայացման համար կատարված ծախսերը չեն փոխհատուցվում: