image

Վերսկսվում են Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը:

Վերսկսվում են Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը:

«Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթերը:

Brussels Airlines-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հունիսի հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը:

Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում  կիրականացվի շաբաթական մեկ չվերթ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին: