image

Վաղը բացվելու են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռները

Վաղը բացվելու են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռները

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի իրավատեր երեք համայնքների հոգեւոր պետերը՝ Երուսաղեմի հայ եւ հույն պատրիարքներն ու Սուրբ Երկրի կուստոսն այսօր հայտարարություն են ստորագրել, ծանուցելով, որ վաղը՝ կիրակի,   մայիսի 24-ին,  Սուրբ Հարության տաճարը բացելու է իր դռները: 

Հայտարարության մեջ նշվում է, որ համավարակի պատճառով հատուկ միջոցներ պիտի ձեռնարկվեն. տաճարի մուտքին՝ այցելուների ջերմաչափում եւ ձեռքերի ախտահանում, ինչպես նաեւ չի թուլատրվելու  միաժամանակ 50-ից ավելի այցելուի մուտքը տաճար: Նրանցից պահանջվելու է պահել սոցիալական հեռավորություն:

Հարության տաճարը հանդիսավոր պայմաններում օծվել է Կոնստանդիանոս կայսեր ներկայությամբ, 335 թվականի սեպտեմբերի 13-ին: Ի նշանավորումն այդ կարևոր իրադարձության` ուղղափառ եկեղեցիներում Տաճարի օծման տոն է նշվել:  Համարվում է, որ եկեղեցին կառուցվել է այն նույն տեղում, որտեղ Աստվածաշնչի համաձայն դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը, ապա հարություն առել: