image

Մահացել է Դաքքայի հայկական եկեղեցու վերջին պահապան հայը՝ Մարտինը

Մահացել է Դաքքայի հայկական եկեղեցու վերջին պահապան հայը՝ Մարտինը

Բանգլադեշի Դաքքա քաղաքի հին հատվածի Արմանիտոլա շրջանում գտնվող հայոց հնագույն եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցին վերջին տասնամյակներում պահող միակ հայը՝  Միքայել Հովսեփ Մարտիրոսյանը հեռացել է կյանքից: Մահվան լուրը հաղորդել է նրա ընտանիքը՝ նշելով, որ Դաքքայում արդեն հայ չկար,  եկեղեցին  վաղուց վանահայր չուներ և Մայքլ Ջոզեֆ Մարտինն էր Դաքքայում ապրող միակ հայը, որ պահում էր եկեղեցին: Նա ծնվել էր 1930-ին՝ Բուրմայում և Դաքքա էր գնացել  1942  թվականին։  Դեռևս 1980-ականներից նա խնամում էր եկեղեցին և նրա հարևանությամբ գտնվող  գերեզմանատունը, որտեղ  թաղված են մոտ 400 հայեր։ 

Հայկական եկեղեցուն մատուցված իր ծառայության համար Ջոզեֆ Մարտինը Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից շքանշան էր ստացել: Նա մահացել է Կանադայում, որտեղ փոխադրվել էր տարիքի և հիվանդության բերումով՝ զավակների մոտ լինելու համար: 

 

 

 

 

Դաքքայի Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է 1781 թվականին Արմանիտոլա շրջանի հայկական փողոցում, գերեզմանատանը կից գտնվող փայտե ժամատան տեղում։ Այն օծել է Եփրեմ եպիսկոպոսը, որ հետագայում դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցի։ Հայերն այստեղ են եկել 17-18 -րդ դարերում և հիմնականում զբաղվել են առևտրով։ Շնորհիվ առևտրի ոլորտում հայերի հաջողությունների, որոնք բարելավում էին պետության տնտեսական վիճակը, Մեծ Մոնղոլների կայսրության ղեկավար Ագբար I Մեծը հայերին թույլ է տվել ազատորեն դավանել իրենց կրոնին։ Տաճարի կառուցման համար գումար է հավաքել Բենգալիայի ամբողջ հայկական համայնքը։ Եկեղեցին կառուցվել է Դաքքայի աժխույժ հայաբնակ շրջաններից մեկում՝ Արմատիոլում:

Բանգլադեշի կառավարությունը եկեղեցին ներառել է երկրի ճարտարապետական հուշարձանների ցանկում։