image

Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն է հայտարարվել

Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն է հայտարարվել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է համազգային հանգանակություն՝ ի նպաստ Մայր Տաճարի հիմնանորոգության եւ բարեզարդության:

Մայր Տաճարի նորոգության համար նվիրաբերվող օգնությունները համակարգելու նպատակով ստեղծվել են հոգաբարձուների պատվո հանձնախումբ եւ գործադիր մարմին:

Հաստատվել է նաեւ աշխատանքային խումբ՝ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի գլխավորությամբ: Սփյուռքի տարբեր թեմերում եւ համայնքներում ձեւավորվել են տեղական հանձնախմբեր:

Նվիրատվությունները կարելի է փոխանցել եւ տաճարի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալ այս կայքէջի միջոցով։

Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հրատապ ամրակայման եւ հիմնանորոգության աշխատանքները սկսվել են 2017-ին՝ զերծ պահելու հնարավոր փլուզման վտանգից:

Մայր Տաճարի վերջին ամրակայումը կատարվել է 1950-60-ականներին եւ մասնակի բնույթ է կրել: