image
Հրատապ լուրեր:

Սիրիահայ երեխաների ցերեկային խնամքի կենտրոն՝ Արաբկիրում. այն կգործի հունիսի 1-ից

Սիրիահայ երեխաների ցերեկային խնամքի կենտրոն՝ Արաբկիրում. այն կգործի հունիսի 1-ից

Արաբկիր վարչական շրջանից տեղեկանում ենք, որ «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը մեկնարկում է նոր ծրագիր, որի նպատակը Երևանում սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ներառումն  է: Շարունակելով բազմամյա համագործակցությունը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հետ՝ կազմակերպությունն այսօր արդեն ընդլանում է գործունեության շրջանակը՝ շահառուներ ընդգրկելով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից: 

Երևանում սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ներառման քառամյա ծրագրի շրջանակում առաջիկայում Արաբկիր վարչական շրջանում կմեկնարկեն նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կառուցման աշխատանքները, որը 2020 թ. հունիսի 1-ից կիրականացնի ոչ միայն Արաբկիրի, այլև մայրաքաղաքի տարբեր հատվածներում բնակվող սիրիահայ երեխաների ցերեկային խնամքը: