image
Հրատապ լուրեր:

Մահացել է լուսանկարիչ, վավերագրող Գերման Ավագյանը

Մահացել է լուսանկարիչ, վավերագրող Գերման Ավագյանը

Այսօր հանկարծամահ է եղել ճանաչված լուսանկարիչ, արվեստագետ և հրապարակախոս Գերման Ավագյանը: Մահվան լուրը հայտնել են նրա մտերիմ ընկերները: Գերման Ավագյանը հեղինակ է բազմաթիվ լուսանկարչական շարքերի, որոնցում ներկայացրել է հայաստանյան իրականության ամենատարբեր խնդիրներ, ստեղծել է գեղարվեստական լուսանկարչության բացառիկ նմուշներ, ինչպես նաև լուսանկարել է ժամանակակից արվեստագետների, գրողների և հասարակական, քաղաքական գործիչների: Լինելով ծանոթ անուն հայաստանյան մամուլում և լուսանկարչական ասպարեզում՝ Գերման Ավագյանը ցուցահանդեսներ է ունեցել նաև արտասահմանում, տարբեր ծրագրեր իրականացրել Լիբանանում, Թուրքիայում, Վրաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում:  Ուներ մեկ անչափահաս դուստր: Տաղանդավոր լուսանկարիչը 59 տարեկան էր: 

 «Արեւելքը»  ցավակցում է սիրելի լուսանկարչի մահվան կապակցությամբ՝ նրա հարազատներին և մտերիմներին: