image
Հրատապ լուրեր:

Հորդանանի թագավորը երևանյան առաջին օրն ընթրել է սիրիահայերի հիմնած ռեստորանում. Լուսանկար

Հորդանանի թագավորը երևանյան առաջին օրն ընթրել է սիրիահայերի հիմնած ռեստորանում. Լուսանկար

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Երևան է ժամանել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդը: «Արեւելքի» տեղեկություններով, բարձրաստիճան հյուրի պաշտոնական այցի առաջին ընթրիքը Երևանում «Տերյան» ռեստորանում է եղել:  Բյուզանդ փողոցում գտնվող ռեստորանը սիրիահայ ընտանիքի հիմնած ընտանեկան բիզնես է Երևանում, որ մատուցում է միջերկրածովյան և արևմտահայկական խոհանոցի ուտեստներ: Հորդանանի թագավորը ընթրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, իսկ հետո հյուրերը լուսանկարվել են ռեստորանի աշխատակիցների հետ: