image

Էրդողանն այցելել է հիվանդ Մարգար Եսայանին. վերջինս ցույց է տվել իր գրադարանը

Էրդողանն այցելել է հիվանդ Մարգար Եսայանին. վերջինս ցույց է տվել իր գրադարանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ այցելել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, հայ պատգամավոր Մարգար Եսայանի տուն: Թուրքական մամուլի հաղորդմամբ, Մարգար Եսայանը հիվանդ է, ամիսներ է, ինչ բուժում ստանում, ինչի համար Էրդողանը հայ քաղաքական գործչին  ապաքինում է մաղթել:  Մարգար Եսայանի բնակարանում Թուրքիայի նախագահին դիմավորել է ինքը՝ տանտերը, կնոջ հետ: Զրույցի ընթացքում Մարգար Եսայանը Թուրքիայի նախագահին ցույց է տվել իր  գրադարանը, որում նաև հայերեն գրքեր կան:

 


 

 

 

Գրող, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մարգար Եսայանը ծնվել է 1969 թվականի փետրվարի 11-ին՝ Ստամբուլ քաղաքում: Սովորել է Կեդրոնական վարժարանում, այնուհետև Ստամբուլի Բիլիջի համալսարանում: 1997-2008 թվականներին հոդվածներ է գրել «Ակոս» շաբաթաթերթի համար, 2008 թվականից իր առանձին սյունակն է ունեցել թուրքական «Թարաֆ» օրաթերթում: Աշխատել «Ենի Շաֆաք» պարբերականում, որպես լրագրող:

2018 թվականի հունիսի 24-ին Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Մարգար Եսայանը դարձել է խորհրդարանի պատգամավոր: Հայտնի է ի շահ Թուրքիայի ունեցած իր ելույթներով: