image

Արքայազն Չարլզն այցելել է Բեթղեհեմի հայկական եկեղեցին. նրան հայկական ձեռակերտ ափսե են նվիրել

Արքայազն Չարլզն այցելել է Բեթղեհեմի հայկական եկեղեցին. նրան հայկական ձեռակերտ ափսե են նվիրել

Երուսաղեմից տեղեկանում ենք, որ այսօր՝ հունվարի 24-ին Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզն այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի: Նրան դիմավորել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության լուսարարապետ Գերշ. Տ. Սեւան արք. Ղարիբյանը:
Այցի առթիվ Երուսաղեմի Հայոց պատրիարքության կողմից  Արքայազն Չարլզին լուսարարապետը հայկական ձեռակերտ հախճապակյա ափսե է նվիրել: Նրանք զրուցել են Սուրբ Երկրում հայկական ներկայության եւ հայկական հարցի մասին, իսկ վերջում Սեւան Ղարիբյանը հիշեցրել է Հիտլերի «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը» հայտնի արտահայտությունը եւ հույս հայտնել, որ հայկական հարցն արդար լուծում կունենա ամբողջ աշխարհում: 

Արքայազն Չարլզը տասնյակ երկրների ղեկավարների եւ նշանավոր գործիչների հետ այս օրերին Երուսաղեմում է՝ մասնակցելու Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին: Երուսաղեմի փողոցներում, ի թիվս համաժողովի մասնակից երկրների լեզուների, տեղադրվել է նաեւ հայերենով ողջույնի խոսք: