image

Գյուլբենկյան հիմնադրամը 170 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել Լիբանանի հայկական դպրոցներին.

Գյուլբենկյան  հիմնադրամը 170 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել Լիբանանի հայկական դպրոցներին.

Հաշվի առնելով Լիբանանում ստեղծված աննախադեպ տնտեսական ճգնաժամը՝ Գյուլբենկյան հիմնադրամի հայկական բաժանմունքը 170 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել Լիբանանի 18  հայկական դպրոցներին: Գումարից մի մաս հատկացվելու է Լիբանանի Թռչնոց բույն հաստատությանը, որտեղ խնամվում են հատուկ կարիք ունեցող հայ երեխաները: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամից: Գյուլբենկյան հիմնադրամն անցյալ տարի լիբանանահայ կյանքի զարգացմանն ուղղված հատուկ ծրագիր էր մշակել, բայց ծրագրի իրագործումը, վերջին իրադարձությունների պատճառով, հետաձգվել է և այժմ առաջնային է նկատվել դպրոցների կարիքները թեթևացնելու համար գումար հատկացնելը: Հիմնադրամի հայկական բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Փանոսյանը հայտարարել է, որ հատկացված գումարը չի փոխարինում Լիբանանի հետ կապված իրենց ռազմավարական ծրագրին, այլ անհետաձգելի օգնություն է լիբանանահայ դպրոցին: Տեղեկացանք նաև, որ փետրվարին նախատեսված է Ռազմիկ Փանոսյանի այցը՝ Լիբանան: