image

Իրանում կործանված օդանավի բոլոր ուղեւորները զոհվել են. Ռոյթերզ

Իրանում կործանված օդանավի բոլոր ուղեւորները զոհվել են. Ռոյթերզ

Հղում կատարելով իրանական ԶԼՄ-ներին՝ Ռոյթերզ գործակալությունը հաղորդում է, որ այսօր Իրանում կործանված ուկրաինական ուղեւորատար օդանավի  բոլոր ուղեւորները զոհվել են: Օդանավում եղել են 176 ուղեւորներ, որոնք Թեհրանից ուղեւորվում էին Կիեւ: 

Իրանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ավիավթարից ողջ մնացած մարդկանց գտնելու հույս չկա, քանի որ ինքնաթիռի բոլոր բեկորներն այրվում են։ Փրկարարները հրդեհաշրջման աշխատանքներ են իրականացնում։