ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից տեղեկանում ենք, որ նախարարության ենթակայությամբ գործող թատրոններն ու թանգարանները կաշխատեն Ամանորի տոներին:
Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի՝ Ամանորի արձակուրդների ընթացքում զբոսաշրջիկների այցելությունն ապահովելու նպատակով՝ 2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ` ժամը 12:00-17:00-ն աշխատանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում.
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Մարտիրոս Սարյանի տուն թանգարան
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Հովհաննես Թումանյանի թանգարան
Սերգեյ Փարաջանովի թանգարան
Երվանդ Քոչարի թանգարան
Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու),
Հայաստանի պատմության թանգարան (մինչև ժամը 18:00),
Հայաստանի ազգային պատկերասրահ (մինչև ժամը 18:00):
Տոնական օրերին նախարարության ենթակայության թատրոններում երեխաները կարող են դիտել Ամանորի ներկայացումներ: