image

Հայաստանցի բժիշկը Սիրիայում և՛ մոր և՛ նորածնի կյանքն է փրկել

Հայաստանցի բժիշկը Սիրիայում և՛ մոր և՛ նորածնի կյանքն է փրկել

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի հայ բժիշկներից մեկը ծննդկանի ու նորածնի կյանքերն  է փրկել՝  վիրահատություն կատարելով Հալեպի զինվորական հոսպիտալում.  այդ մասին տեղեկանում ենք Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից:

Կեսարյան հատման բարեհաջող ավարտից հետո մայրն ու փոքրիկն իրենց շատ լավ են զգում։ Սիրիացի ընտանիքում արու զավակ է լույս աշխարհ եկել։ Հալեպի զինվորական հոսպիտալի բժիշկներն իրենց երախտագիտությունն են հայտնել հայ բժշկին՝ իրականացրած վիրահատության համար։

Հայկական հումանիտար խմբի բժիշկներին տարբեր առողջական խնդիրներ ունեցող մարդիկ են դիմում: Փետրվարից առ այսօր հայաստանցի մասնագետներն ավելի քան 6550 քաղաքացու են աջակցություն ցուցաբերել։ Նրանք իրենց ամենօրյա աշխատանքով ու գրանցած արդյունքներով ապացուցում են առաքելության կարևորությունը, իսկ սիրիական կողմից անընդհատ հնչող երախտագիտության խոսքերն առաքելության անհրաժեշտության վկայությունն են։