image

Սողոմոն Թեհլիրյանի որդին Հայաստանին է նվիրել բացառիկ լուսանկարներ եւ փաստաթղթեր

Սողոմոն Թեհլիրյանի որդին Հայաստանին է նվիրել բացառիկ լուսանկարներ եւ փաստաթղթեր

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի արխիվը վերջերս հարստացել է նոր ու բացառիկ փաստաթղթերով:  Վրիժառու,  հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլիրյանի արխիվից փաստաթղթեր ու բացառիկ լուսանկարներ  Սողոմոնի 90-ամյա որդին՝ Զավեն Թեհլիրյանը Օքլենդի Սուրբ Վարդան եկեղեցում սպասավորող Տ. Հովել քահանա Օհանյանի միջոցով նվիրել է Մայր Աթոռի թանգարանին: Այս մասին տեղեկանում ենք «Շողակաթ» հեռուստակայանից: 

Հայաստան բերված արխիվում լուսանկարներ, հազվագյուտ փաստաթղթեր եւ ցեղասպանությանը զոհ գնացած Թեհլիրյանների ընտանիքին վերաբերող եզակի պատմական նմուշներ կան: Թեհլիրյանների մեծ ընտանիքից միայն երեք հոգի է փրկվել: Նրանցից Սողոմոն Թեհլիրյանը 1921 թվականին Բեռլինում գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար եւ Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։ Նույն թվականին կայացած դատավարության ժամանակ գերմանական դատարանն անպարտ է ճանաչել նրան: 

 


Սողոմոն Թեհլիրյանը՝ կնոջ հետ

 

Զավեն Թեհլիրյանը Սողոմոն Թեհլիրյանի կրտսեր որդին է:  Նա բնակվում է ԱՄՆ-ում,  վարում է ակտիվ կյանք, խնամում է վարդերի պարտեզ,  ջութակի դասեր է տալիս եւ հրաշալի խոսում է  հայերեն: Զավեն Թեհլիրյանը Հայաստանում չի եղել: 

 

 


Զավեն Թեհլիրյանը

 

Զավեն Թեհլիրյանը՝ Օքլենդի Սուրբ Վարդան եկեղեցու սպասավոր Տ. Հովել քահանա Օհանյանի հետ