Փարիզում, 87 տարեկանում մահացել է արվեստագետ, նկարիչ, բարերար Լեւոն Առատյանը, որ արվեստի աշխարհում հայտնի է Sir L անունով:
Բեյրութում 1932-ին ծնված արվեստագետը 1951-ին Փարիզ է մեկնել եւ սովորել Սորբոնի համալսարանում: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ, մասնակցել խմբակայինների եւ ճանաչում ձեռք բերել Եվրոպայում:
1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո Լեւոն Առատյանը միջազգային ճանաչում ունեցող նկարիչների ցուցահանդես է կազմակերպել եւ հավաքված 2 միլիոն ֆրանկը տրամադրել Ֆրանսահայ բժիշկների միությանը՝ աղետի գոտում ծրագիր իրականացնելու համար: Աջակցել է նաեւ հայաստանցի նկարիչների, ինչպես նաեւ Չարենցավան քաղաքում հիմնել է գորգագործության արհեստանոց:
Լեւոն Առատյանը ակտիվ գործունեություն է ունեցե նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում՝ ցուցահանդեսներով բարձրաձայնելով ցեղասպանությունների հարցը: Այդ թեմայով նրա կազմակերպած «Կյանքի երանգներ» ցուցահանդեսը 1990-ականների սկզբին շրջել է եւրոպական մի շարք քաղաքներում:
Լեւոն Առատյանի դիակեզման արարողությունը կկայանա հոկտեմբերի 24-ին՝ Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատանը:
«Դոն Ժուան»
«Սալոմե»