image

Երեւանում կայացել է աշխարհի ամենահարուստ մարդը համարված հայի մասին գրքի շնորհանդեսը

Երեւանում կայացել է աշխարհի ամենահարուստ մարդը համարված հայի մասին գրքի շնորհանդեսը

Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի Գալուստ Գյուլբենկյանի անվան սրահում երեկ երեկոյան կայացավ հայ բարեգործ, գործարար, աշխարհի ամենահարուստ մարդ համարված Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գրքի հայերեն և ռուսերեն տարբերակների շնորհանդեսը: 

Ջոնաթան Քոնլինի այս գիրքը բացահայտում է Գյուլբենկյանի հարուստ կենսագրությունը: Գիրքը ստեղծվել է Գյուլբենկյանի արխիվի ուսումնասիրությունների հիման վրա:
Ամբողջ կյանքում, Գյուլբենկյանը միտումնավոր խուսափում էր մամուլից այն աստիճան, որ այսօր նրանք, ում ծանոթ է այդ անունը, հաճախ շփոթում են գաղտնասեր Գալուստին իր հանրաճանաչության ձգտող որդու՝ Նուբարի հետ: Գալուստի գաղտնասիրությունը հետագայում դժվարացրել էր անգամ իր ընտանիքի, կրթության կամ կարիերայի վերաբերյալ հիմնական փաստերը հիմնավորելը։

Չի եղել նավթարդյունաբերության ողջ պատմության մեջ որևէ մեկ այլ գործարար, որ այսքան ուժեղ ազդեցություն ունենար՝ այսքան մեծամասշտաբ և այսքան երկարատև։

Միանգամից երկու լեզվով ներկայացվող գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, այն թարգմանել է Սիլվա Հովակիմյանը: