image

Բեյրութում բացվել է երևանցի Թալալյան եղբայրների ցուցահանդեսը

Բեյրութում բացվել է երևանցի  Թալալյան եղբայրների ցուցահանդեսը

Բեյրութի Համազգայինի «Լյուսի Թութունջյան» ցուցասրահում բացվել է հայաստանցի արվեստագետներ՝ Արտավազդ և Աղասի Թալալյանների համատեղ ցուցահանդեսը՝ «Իմ աշխարհը» խորագրով: Ցուցահանդեսին ներկա են եղել լիբանանցի հայ և օտարազգի այցելուներ, պաշտոնյաներ, որոնք բարձր են գնահատել Թալալյանների արվեստը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 26-ը: