image

Սարերում երգ կա. Մի խումբ սփյուռքահայերի և հայաստանցիների աննախադեպ նախագիծը. Տեսանյութ

Սարերում երգ կա. Մի խումբ սփյուռքահայերի և հայաստանցիների աննախադեպ նախագիծը. Տեսանյութ

#Սաղսարա  նախագիծը Հայաստանում վերջերս ստեղծված հետաքրքիր ու աննախադեպ ծրագիր է, որի նախաձեռնողները երաժիշտների ստեղծարար մի  թիմ է: Նրանց մեջ նաև սփուռքահայեր կան: Խումբը շրջում է Հայաստանի գյուղերով  և հայտնաբերում այնտեղ ապրող մարդուն ու նրա երգը, այնուհետև հենց սարերում գործիքավորում այդ երգը: 

«Սարերում կյանք կա, սարերում երգ կա»,-ասում են Սաղսարայի տղաները: Առաջին նյութը Լոռիի Լեռնապատ գյուղից է, որտեղ գյուղացի կինը երգում է Կոմիտասի Հավար Զուլո երգը:


Մանրամասները՝ տեսանյութում. 

 

 

Կոմիտաս 

ՀԱՎԱՐ ԶՈՒԼՈ

Արևն ելավ կամար, կամար,
Զուլոն կապեց ոսկե քամար,
Ես կմեռնեմ քեզի համար.
 
        Հավա՜ր, Զուլո, մադա՜թ Զուլո,
        Բացվիր, բացվիր, բացվիր,
        Բացվիր, իմ վարդ Զուլո: 
 
Արևն ընկավ ամուր բերդին,
Քո սերն ընկավ մեջ իմ սրտին,
Ես քեզ սիրեմ, թող ինձ քերթին.
 
Դու դաշտ կուգաս հուլա-հուլա,
Կնմանիս բամբկի քուլա,
Աչքս տեսավ, սիրտս կուլա.