image

Բուրջ Խալիֆան շողում է Հայաստանի դրոշի գույներով (Տեսանյութ)

Բուրջ Խալիֆան շողում է Հայաստանի դրոշի գույներով (Տեսանյութ)

Այս պահին Դուբայի երկնաքերը՝ Բուրջ Խալիֆան և աշտարակի շրջակայքը փայլում են Հայաստանի ազգային դրոշի գույներով: Նախաձեռնությունը Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանատանն է, որ Հայաստանի անկախության օրը՝ ԱՄԷ-ում  նաև այս ձեռնարկով է նշանավորել:  Եռագույն աշտարակը հիացրել է թե՛ տեղի բնակիչներին, թե՛ զբոսաշրջիկներին: 

Բուրջ Խալիֆան համարվում է ամենաբարձր աշտարակն ամբողջ աշխարհում: Պաշտոնապես բացվել է 2010 թ.-ի հունվարի 4-ին և վերանվանվել է Բուրջ Խալիֆա՝ հարևան Աբու Դաբիի էմիրության շեյխ և Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանի պատվին։ Աշտարակի բարձրությունը  828 մետր է, այն կազմված է մոտ 163 հարկից: