image

Թալինն ու ընկերները եզրափակիչ համերգ կունենան Երևանում, նրանց սպասում են նաև Գյումրիում և Վանաձորում

Թալինն ու ընկերները եզրափակիչ համերգ կունենան Երևանում, նրանց սպասում են նաև Գյումրիում և Վանաձորում

Հայկական մանկական երգերի կատարող, սփյուռքահայ երգչուհի Թալինն իր խմբի՝ Taline & Friends-ի հետ («Թալինը  և ընկերները» ) Հայաստանում է:  Ինչպես տեղեկանում ենք խմբից, «Յունիթի Փրոդաքշն»-ի կազմակերպած համերգներն անցել են լեփ լեցուն դահլիճներում, եւ ահա,  հանդիսատեսի խնդրանքով , համերգային ևս մեկ եզրափակիչ ծրագրով հանդես կգան նաև սեպտեմբերի 15-ին , ժամը 19.00-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում: Տոմսերն արժեն 2000-6000 դրամ:

Մանուկների սիրած խումբը համերգներ է ունենալու նաև Գյումրիում և Վանաձորում: