image
Հրատապ լուրեր:

Արցախի Աղավնո գյուղում լիբանանահայ համայնքապետ է ընտրվել

Արցախի Աղավնո գյուղում լիբանանահայ համայնքապետ է ընտրվել

Ըստ Արցախից հասած տեղեկությունների, Արցախի՝ երեկ կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում համայնքապետ (գյուղապետ) է ընտրվել լիբանանահայ հայրենադարձ Անդրանիկ Չավուշյանը (ծնունդով Սիրիայի Ղամիշմլիից): 

Աղավնոն գտնվում է Աղավնո գետի ափին՝ Արցախի հարավ-արեւմտյան հատվածում, նոր հիմնված համայնք է, ունի մոտ 200 բնակիչ: 

Հայտնի է, որ  Քաշաթաղի շրջանի վերակառուցման եւ զարգացման գործում մեծ է լիբանանահայերի ներդրումը: Աղավնո գյուղում լիբանանահայերը հիմնել են «Արիավան» նորակառույց թաղամասը եւ տարբեր ծրագրերով աջակցում են շրջանի զարգացմանն ու վերաբնակեցմանը: 

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երեկ ամբողջ հանրապետությունում կայացած ընտրությանը մասնակցել է 57 հազար 443 ընտրող: