image

Լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Էլի Սաաբը` Անահիտ Ծառուկյանի հարսանեկան զգեստի հեղինակ

Լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Էլի Սաաբը`  Անահիտ Ծառուկյանի հարսանեկան զգեստի հեղինակ

Ըստ լրատվամիջոցների, Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտ Ծառուկյանի հարսանեկան զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Էլի Սաաբն է: 

Հայտնի է, որ լիբանանցի դիզայներն իր հեղինակած հագուստների մեջ օգտագործում է  թանկ կտորներ, ժանյակներ,  ասեղնագործություններ, մարգարիտներ, բյուրեղներ, մետաքսաթելեր եւ հեղինակային նախշեր: նա հարսանեկան եւ տոնական շատ հագուստներ է կարել արքայադստրերի, աստղերի, նշանավոր մարդկանց համար: 

Անահիտ Ծառուկյանի զգեստը նույնպես աչքի է ընկել քարերի եւ ժանյակների առատությամբ: Նրա պսակադրությունը կատարվել է երեկ՝ Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ խնջույքը՝  «Փարավոն» ռեստորանում: Անահիտ Ծառուկյանն ամուսնացել է մեկ այլ հայտնի գործարարի՝ Խաչատուր Սուքիասյանի որդու հետ: Շատերն այս հարսանիքն անվանել են «Տարվա հարսանիք»