image
Հրատապ լուրեր:

Երեւանի Բժշկական համալսարանի առաջին արտասահմանցի ուսանողը՝ հալեպահայ բժիշկը, այցելել էր հարազատ ԲՈՒՀ

Երեւանի Բժշկական համալսարանի առաջին արտասահմանցի ուսանողը՝ հալեպահայ բժիշկը, այցելել էր հարազատ ԲՈՒՀ

Երեւանի Մխիթար Հերացու անվան Բժշկական համալսարանը հանրապետության ամենահին բարձրագույն բժշկական հաստատությունն է: Իր գոյության ընթացքում համալսարանը տվել է ավելի քան 31 հազար շրջանավարտ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում սփյուռքահայերը:

Համալսարանի առաջին արտասահմանցի շրջանավարտը եղել է հալեպահայ բժիշկ, գրող Թորոս Թորանյանը: Վերջին տարիներին Հայաստանում հաստատված  մտավորականը երեկ այցելել էր հարազատ համալսարան: Նրան դիմավորել է համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը.  «Մեր առաջին արտասահմանցի շրջանավարտը: Նա 92 տարեկան է»,- գրել է Արմեն Մուրադյանը

Թորոս Թորանյանը ծնվել է Հալեպ քաղաքում։ Սովորել է Հալեպի Գյուլբենկյան դպրոցում։ Մոտ 300 աշխատությունների հեղինակ է, որոնց մեջ մեծ թիվ են կազմում գրական գործերը:  

Հայ գրատպության 500-ամյակի առթիվ, գրականության եւ գրահրատարակչության զարգացման գործում ներդրած ավանդի համար 2012-ին պարգեւատրվել է ՀՀ Մովսես Խորենացի մեդալով: