image
Հրատապ լուրեր:

Մահացել է լեգենդար երգիչ, փոփ երաժշտության աստղ Ադիս Հարմանդյանը

Մահացել է լեգենդար երգիչ, փոփ երաժշտության աստղ Ադիս Հարմանդյանը

Սփյուռքահայ լեգենդար երգիչ Ադիս Հարմանդյանի հարազատները հայտնել են երգչի մահվան մասին: Աստղը մահկանացուն կնքել է սեպտեմբերի 1-ին՝  քաղցկեղի դեմ 15 տարի պայքարելուց հետո:

Լիբանանահայ երգիչը բնակվում էր ԱՄՆ-ում եւ համարվում էր հայ փոփ երգերի ռահվիրան: Հայկական էստրադային երաժշտությունը սկսվել է Հարմանդյանի հիթերով, նրա երգերն ու երգերի ոճը հետագայում տարածվել են նաեւ Հայաստանում, ազդեցություն ունեցել Հարութ Փամբուկչյանի եւ այլ երգիչների վրա:  Թողարկել է 30-ից ավելի ալբոմ։

Ադիս Հարմանդյանը մահացել է 74 տարեկանում՝ ԱՄՆ Սանտա Մոնիկա հիվանդանոցում: