Աֆրինի վիճակը հանգիստ չէ.Ի՞նչ կը կատարուի թրքացման վտանգի տակ գտնուող Սուրիոյ Աֆրին քաղաքին մէջ (Վիտէօ)... Արթուր Վանեցեան հրաժարեցաւ իր պաշտօնէն... «Դադրեցուր ճնշումները» Եւրոպայի կոչը Էրտողանին... «Պոխջան». Գրեց՝ Նաթալի Քէնտիրճեան...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաները
Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունեց նորաօծ քահանաները
23 Օգոստոս 2019 , 20:49

Օգոստոսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց յուլիսի 7-ին քահանայական կոչմանն արժանացած եւ Մայր Աթոռում քառասնօրեայ պատրաստութեան շրջան անցած նորաօծ տասներկու քահանաներին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նորընծայ քահանաներին` հաւաստիացնելով, որ նրանք պատրաստ են իրենց նուիրեալ հովուական ծառայութիւնը բերելու Հայոց Եկեղեցու անդաստանում: 

Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնը բերեց քահանայ հայրերին հովուական ծառայութեան կոչուելու առիթով` նրանց փոխանցելով հայրական իր պատգամներն ու խրատները: Նորին Սրբութիւնն ընդգծեց, որ արդիւնաւոր եւ բարեյաջող սպասաւորութեան երաշխիքը Եկեղեցու զաւակների նկատմամբ հոգեւորականի ունեցած սէրն է, հովուական խնամքը, պատասխանատուութիւնն ու անվերապահ նուիրումը իրեն վստահուած համայնքի հանդէպ:

Հայոց Հովուապետը նորաօծ քահանաներին յորդորեց չընկճուել հովուական կեանքում հանդիպող դժուարութիւններից եւ խնդիրներից, այլ հաւատքով առ Աստուած, խոհեմութեամբ եւ համբերատարութեամբ յաղթահարել դրանք՝ արգասաբեր դարձնելով հոգեւոր սպասաւորութիւնն իրենց վստահուած համայնքներում:  Վեհափառ Հայրապետը պատգամեց ամուր մնալ իրենց կոչման մէջ եւ յանձնառու ոգով, աստուածասէր, բարեպաշտ եւ հայրենանուէր ծառայութեամբ էլ աւելի բարձրացնել Հայոց Եկեղեցու բարի համբաւն ու հեղինակութիւնը:

Երիտասարդ եկեղեցականներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց Աստծու օգնականութեամբ եւ առաջնորդութեամբ արդիւնաւորել իրենց առաքելութիւնն ի պայծառութիւն Առաքելական Մայր Եկեղեցու եւ ի բարօրութիւն հայ ժողովրդի:

Հանդիպման վերջում Հայոց Հովուապետը «Պահպանիչ» աղօթքով օրհնեց քահանաներին եւ նրանց ընծայեց ձեռաց խաչեր եւ Ս. Հաղորդութեան մասնատուփեր:

Առաջիկայ օրերին քահանայ հայրերը Նորին Սրբութեան օրհնութեամբ ծառայութեան կը կոչուեն Հայոց Եկեղեցու տարբեր կառոյցներում եւ աշխարհասփիւռ թեմերում:

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture