image
Հրատապ լուրեր:

Ինքնատիպ հարսանիք՝ Հայաստանում. Շքեղ մեքենաների փոխարեն՝ հրշեջ հսկա մեքենաներ Լուսանկարներ

Ինքնատիպ հարսանիք՝ Հայաստանում. Շքեղ  մեքենաների փոխարեն՝ հրշեջ հսկա մեքենաներ Լուսանկարներ

Օգոստոսի 18-ին ինքնատիպ հարսանիք կայացավ  Հայաստանում. ամուսնացան  Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ Սամվել Կոստանդյանն ու Ռաիսա Մեսրոպյանը: Նրանք ծանոթացել էին ուսումնառության տարիներին և արկածներով ու փորձություններով լի երկու տարի անցկացրել: Երիտասարդները որոշել էին իրենց հետագա կյանքը անցկացնել միասին: 

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի թույլտվությամբ՝ երիտասարդներին հարսանյաց սրահ են ուղեկցել հրշեջ-փրկարարական մեքենաները, իսկ հանդիսության սկզբում հայտարարվել է նախարարի որոշումը՝ նորապսակներին աշխատանքի ընդունել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում։