«Հըզպալլա» շրջափակման մէջ գտնուող շրջափակող է. Lebanon 24... ՀՀ ԶՈւ զօրամասերէն մէկուն մէջ պայմանագրային զինծառայողի դի յայտնաբերուած է... Ո՞վ եւ ի՞նչ պատճառներով հարուածեց Պուքամալ շրջանը... Բացայայտուեցաւ անհիմն յայտարարութիւններ ընող հակահայ գրող մը եւս...
Միքայէլ Նալբանդեան՝ Հայրենիքի Փրկիչը
Միքայէլ Նալբանդեան՝ Հայրենիքի Փրկիչը
24 Փետրուար 2018 , 12:34

1860թ. ամրան վերջին Միքայէլը եկաւ Էջմիածին վեհափառի օրհնութիւնը ստանալու մի շատ կարեւոր գործ յանձն առնելուց առաջ: Բանն այն է, որ Կալկաթայից Մասեհ Բաբաջանեան  անունով մի պատուարժան մարդ Նոր Նախիջեւանին մի կլորիկ գումար էր կտակել:

Նալբանդեանը պէտք է մեկնէր Հնդկաստան այդ գումարը բերելու համար: Մեկնելուց առաջ հարկ էր հանդիպեր հայրապետին: Ահա եւ իր պատմական հայրենիքում էր: Այստեղ նա հասկացաւ, որ իր մէջ առկայ կրակը, աւիւնը, պայքարելու ջիղը այս բզկտուած, ուժասպառ  երկրից է սկիզբ առնում: Իր ուժը այս արդէն անուժ հողից է: Նա երբեւէ չէր եղել Հայաստանում:  Մինչ այս նրան թւում էր, թէ իր ոգին ազատասիրութեամբ էր վարակուել եւրոպական կամ ռուսական յեղափոխական շարժումներից: Արարտեան դաշտում՝ լերանը դէմ դիմաց կանգնած,  նրա մարմնով էլեկտրական լարում անցաւ: Նա գլխի ընկաւ, թէ որտեղից է ծնուել իր բողոքը:  Օշականում՝ Մաշտոցի գերեզմանի մօտ նա հասկացաւ, թէ ով էր իր պայքարի հոգեւոր  առաջնորդը: Նա՝ ժառանգաբար տարագիր այդ մարդը, ում  նախնիները չգիտես որտեղից յայտնուել էին Ղրիմում, այնտեղից էլ Եկատերինա 2րդի քմահաճոյքով տեղափոխուել էին Դոնի ափերը, ով ապրում էր Մոսկուայում, ունէր բազմաթիւ հայ ընկերներ Փարիզում, Լոնդոնում, Պետերբուրգում, Թիֆլիսում, Պոլիսում, Վիեննայում,  եւ ոչ մէկը՝ Հայաստանում, իր համար շատ կարեւոր բացայայտում արեց. ամէն բան սուտ է եւ անիմաստ: Աշխարհի բոլոր ծայրերում  ինքնութեան պահպանման համար հայերի թափած ջանքերը վաղ թէ ուշ տապալուելու են: Միակ տեղը, որտեղից նորից կարող է վերածնունդ սկսուել՝  պատմական հայրենիքն է: Եւ Նալբանդեանը որոշեց աշխարհով մէկ սփռուած հայերին ծանօթացնել իրենց այդ պատմանակ հայրենիքի հետ: Որպէս առաջին քայլ ծրագրեց Հայաստանի քարտէզի հրատարակումը, չմասնատուա՛ծ Հայաստանի քարտէզի: Այս գաղափարով ոգեշնչուած էր, երբ մեկնեց երկարատեւ եւ յոգնեցնող ուղեւորութեան դէպի Հնդկաստան: Այս երկիրը Անգլիայի գաղութն էր եւ բոլոր պետական ատեաններում գրագրութիւնը եւ բանաւոր հաղորդակցութիւնը կատարւում էր  անգլերենով: Քանի որ կտակի հետ կապուած հարցերով նա պէտք է առնչութիւն ունենար դատական մարմինների հետ, ուստի նախապէս հրաշալի անգլերէն էր սովորել: Նալբանդեանը այդպիսի՛ ազգային գործիչ էր: Կալկաթայում նա աւարտեց իր առաքելութիւնը, վերադարձաւ Ռուսաստան՝ իր հետ բերելով ոչ միայն Նոր Նախիջեւանի համար կտակուած գումարը, այլեւ, չգիտես ինչու, մի ռնգեղջիւր Մոսկուայի կենդանաբանական այգուն իբրեւ նուէր: Խառը ֆինանսական գործերի, ճամբորդութիւնների ընթացքում նա ժամանակ չունէր մտածելու իր նախկին մտերմուհու՝ Մոսկուայի Փոքր թատրոնի անտաղանդ դերասանուհի Մարիա Պանովայի մասին: Այնպէս որ, երբ Լոնդոնում էր եւ լուր ստացաւ, թէ իր ընկերուհին քաղաքացիական ամուսնութեամբ կապուել է Մոսկուայի գեներալ նահանգապետի աշխատակազմի անդամ Ֆէոդոր Ռուդնեւի հետ, ով եթէ ոչ իր ընկերը, ապա գոնէ ծանօթն էր, շատ չզարմացաւ, բայց մի բան կատարուեց հետը: Յամենայնդէպս շնորհաւորական երկու նամակ ուղարկեց Լոնդոնից Մոսկուա՝ Մարիայի եւ Ֆէոդորի անունով, որոնք ցաւօք կորսուած են: Բայց այսպիսով չի աւարտւում այս սիրահարական պատմութիւնը: 1862 թուականի Յուլիսին Նոր Նախիջեւանում ցարական յատուկ ծառայութիւնները Նալբանդեանին ձերբակալում եւ արգելափակում են  Պետրոպաւլովեան բերդում: Մէկ տարի անց նա լսում է Ֆէոդոր Ռուդնեւի մահուան լուրը: Եղբօրը՝ Ղազարին 1863ի Փետրուարի 14ին հասցէագրած նամակում գրում է. «Ֆ. Մ. Ռուդնեւի մահը, միանգամայն անկեղծ եմ ասում, խորապէս վշտացրեց ինձ. հանգիստ, խեղճի ոսկորներին»: Մէկ այլ նամակում՝ գրուած 1863ի Ապրիլի 8ին կարդում ենք. «Քրիստոսի տօնի առիթով, իմ անխախտ յարգանքը եւ շնորհաւորանքը հաղորդես ամենաբարի Մարիա Նիկոլաեւնա Պանովային: Ես շատ յաճախ եմ մտածում նրա ներկայ վիճակի մասին, մանաւանդ այն ժամանակուանից, երբ իմացայ մեր ընդհանուր բարեկամ սիրելի Ֆէոդոր Մաքսիմովիչի տխուր մահուան մասին: Այսպիսով, այժմ նա նոյնպէս մենակ է ազատութեան մէջ, ինչպէս ես մենակ եմ կալանքի տակ»: Մարիայի մասին վերջին անգամ եղբօրը Նալբանդեանը կը գրի 1863ի Յունիսի 6ին. «Խնդրում եմ հաղորդիր անձամբ Մարիա Նիկոլաեւնա Պանովային իմ ջերմաջերմ պատասխանը նրա ջերմ բարեւին: Սրտանց շնորհակալ եմ , որ նա մտերմօրէն յիշում է այն բարեկամին, որն իր հերթին, ոչ մի րոպէ չի  մոռացել նրան, չի կորցրել կրկին տեսնելու յոյսը ու,  մոռանալով անցեալի դառնութիւնները, յիշել է հին օրերը: Ես շատ կը ցանկանայի իմանալ նրա վիճակը, այժմ նա միանգամայն մենակ է, առո՞ղջ է գէթ: Հէնց որ նամակս ստանաս, գնա նրա մօտ եւ հաղորդիր իմ բարեւը, տեղեկացիր նրա կացութեան մասին եւ կարգին ու մանրամասն գրիր ինձ»: Նալբանդեանը երբեք այսքան նուրբ եւ զգացմունքային չէր եղել: Հիմա նա փափկել էր:  Բա՞նտն էր նրան փոխել, թէ տարիքը: Նա այստեղ ժամանակ ունէր կողքից նայելու իր շատ  մասնաւոր կեանքին: Եւ երբ նայեց, տեսաւ, որ այն դատարկ է: Դատարկ է իր իսկ մեղաւորութեամբ, որովհետեւ այն լցնելու ժամանակ չէր ունեցել: Թէ՞ դատարկ էր նախախնամութեամբ, որովհետեւ նա  ծնուել էր պատմութեան համար: Ռուդնեւի մահը թարմացրեց Մարիայի մասին իր յիշողութիւնը: Այնպէս որ, չորս սառը պատերի մէջ, նա ոչ միայն ահռելի քանակութեամբ գիտական աշխատութիւններ գրեց՝ գրաքննադատական, լեզուաբանական, պատմագիտական, սովորեց յունարէն եւ եբրայերէն,  որպէսզի Աստուածաշնչի հայերէն տարբերակը համեմատի բնագրերի հետ եւ այլն, այլեւ երեւակայեց իր եւ Մարիայի  կապի վերահաստատումը: Բայց Պետերբուրգի խոնաւ կլիման վերջնականապէս քայքայել էր նրա առողջութիւնը: Պրոֆեսոր Բոտկինը պնդեց, որ  կալանաւոր Նալբանդեանին տեղափոխեն հարաւ: Իր ընկերոջ՝ Անանիա Սուլթանշահի  երաշխաւորութեամբ նրան ազատեցին բերդից եւ տեղափոխեցին Սարատովի մարզի Կամիշին քաղաք՝ առողջարան: Այստեղ էլ 1866ի Մարտի 31ին,  37 տարեկան հասակում մահացաւ: Իր կամքով թաղուեց  ծննդավայրում, եղբայրները շոգենաւով դին տեղափոխեցին Նոր Նախիջեւան: Սուրբ Լուսաւորչի Մայր տաճարում տեղի ունեցած հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ, ժողովուրդը ձեռքերի վրայ Նալբանդեանի դագաղը հասցրեց քաղաքից 7 վերստ հեռու գտնուող Սուրբ Խաչ եկեղեցի եւ բակում  յուղարկաւորեց:

Նրա ձերբակալութիւնից յետոյ հայրը խելագարուել էր: Չէր դիմացել անգին որդու բանտարկութեան փաստին: Տասը երեխայ ունէր, բայց Միքայէլն ուրիշ էր: Որդուց մէկ տարի առաջ էր մահացել: Հօրից յետոյ խելագարուել էր նաեւ Մարիանէն՝ մայրը: Նա ներկայ էր եղել Միքայէլի թաղման արարողութեանը, բայց չէր հասկացել, թէ ինչ է կատարւում եւ անընդհատ հարցրել էր ընտանիքի անդամներին՝ «աս ինչու կու լաք»: Այսպէս  պատմում էր Միքայէլի քոյրը՝ Գայիանէն:

Մահից տարիներ անց՝ վտանգելով իրենց կեանքը, հայ երիտասարդները, ձեռքից ձեռք էին փոխանցում Միքայէլ Նալբանդեանի լուսանկարը: Լուսանկարի վրայ գրուած է «Հայրենիքի փրկիչ»:


Նարինէ Թուխիկեան-Խաչատուրեան

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture