Լիբանանի Շիիթ համայնքը այսօր կը նշէ «Աշուրա»ի սգատօնը... Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ամերիկայի Հայ Աւետարանչական ընկերակցութեան պատուիրակութեանը... Պատճառը Իսրայէլի անբարոյական քաղաքականութիւնն է. Նախագահ Ասատ... Թրամփ եւ Պոլթըն կ՛ոտնահարեն Միջազգային Քրէական Դատարանի իրաւունքները...
Քադիր Աքըն. Հայ հեղափոխական Փարամազը. հայ սոցիալիստները և ցեղասպանությունը՝ Աբդուլ Համիդից մինչև «Միություն և առաջադիմություն»
Քադիր Աքըն. Հայ հեղափոխական Փարամազը. հայ սոցիալիստները և ցեղասպանությունը՝ Աբդուլ Համիդից մինչև «Միություն և առաջադիմություն»
11 Յունուար 2018 , 14:50

2015 թ. ավարտին թուրքական համացանցային կայքերից մեկն այդ երկրի յոթ՝ «Ալեֆ», «Բելգե», «Ջան», «Դիփնոթ», «Գյունըշըղը», «Իլեթիշիմ», «Իսթոս» և «Մեթիս» տպագրատների շրջանում հարցում անցկացրեց. «2015 թ. ձեր տպագրատանը հրատարակված ո՞ր երեք գրքերի հանդեպ է ընթերցողն առավել մեծ հետաքրքրություն դրսևորել՝ գերազանցելով ձեր սպասելիքները»1: «Դիփնոթ» տպագրատան նշած գրքերի շարքը գլխավորում էր մեր կողմից գրախոսվող Քադիր Աքընի հեղինակած «Հայ հեղափոխական Փարամազը» գիրքը: Հատկանշական է, որ 2015 թ. Թուրքիայում լույս տեսան նաև մի շարք այլ գրքեր, հրապարակվեցին բազմաթիվ հոդվածներ, որոնք ամենատարբեր տեսանկյուններից անդրադառնում էին հայերին, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանը2: Դրանց թվում, այդուհանդերձ, առանձնա- հատուկ ուշադրության է արժանի Ք. Աքընի՝ ընթերցողների շրջանում կարճ ժամանակահատվածում ճանաչում գտած եռագլուխ աշխատությունը, որը պայմանավորված էր ոչ այնքան հեղինակի՝ թուրքական հասարակությանը հայտնի լինելու փաստով, որքան նրա բծախնդիր աշխատասիրությամբ և հետևողականությամբ3։

Թուրքական հասարակությանը քաջածանոթ քաղաքական գործիչ, գրող, հրապարակախոս Ք. Աքընը ծնվել է 1957 թ. Քոջաելիում, 16 տարեկանից մասնակցել հակակառավարական բողոքի գործողությունների և ցույցերի, իսկ 19 տարեկանում Ստամբուլի դատարանը նրան հետախուզում է հայտա- րարել։ Իշխանությունների կողմից նա շարունակ ենթարկվել է բռնաճնշում- ների, 1982 թ. ընկերոջ հետ բանտարկվել է և ազատ արձակվել 1988 թ.։ 1990

 

1 Sekiz Yayınevinin 2015'teki Sürprizli 24 Kitabı, BİA Haber Merkezi, 02.01.2016, http://bianet.org/biamag/kultur/170721-sekiz-yayinevinin-2015-teki-surprizli-24-kitabi    [հա-

սանելի էր 20.02.2016]:

2 Օրինակ, վերոնշյալ հարցմանը մասնակցած մեկ այլ՝ «Ալեֆ» տպագրատան ներկայաց- րած երեք գրքերի ցանկը գլխավորում էր Նուրան Աքքայայի «Հայեր» աշխատությունը (Akkaya N., Ermeniler, İstanbul, 2015)։

3  Ք. Աքընն օգտագործել է շուրջ 60 սկզբնաղբյուր, իսկ արխիվային տարբեր փաստա-

թղթեր օգտագործելու համար որոշ ժամանակ անցկացրել է Բեյրութում։

 

 

թ. քրդական հարցի վերաբերյալ  ունեցած ելույթի պատճառով նա կրկին հայտնվել է իշխանությունների թիրախում: Մինչև նրա դեմ հարուցված քրեական գործի կարճումը նա շուրջ երկուսուկես տարի ստիպված է եղել ապրելու Շվեյցարիայում։

Ք. Աքընը 1994 թ. ստեղծված Միացյալ սոցիալիստական կուսակցության համահիմնադիրներից է,  նաև  Ժողովուրդների  դեմոկրատական և Վերա- կազմյալ սոցիալիստական կուսակցությունների հիմնադիրներից։ Նա հեղի- նակել է բազմաթիվ հոդվածներ, թղթակցել տարբեր հանդեսների, լրատ- վական գործակալությունների, 25 այլ հեղինակների հետ մեկտեղ հոդված տպագրել նաև «Ամոթ և պատիվ. 1915-2015՝ Հայոց ցեղասպանության 100- ամյակը» գրքում1, հրատարակել «Սոցիալիզմի ճգնաժամը. միասնություն և վերակազմավորում»2      աշխատությունը3։

Հայ ազատագրական շարժման գործիչ, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ, գրող Փարամազի (Մատթեոս Սարգսյան) (1863-1915) հանդեպ Ք. Աքընի հետաքրքրությունը հասկանալի է4։ Լինելով նրա գաղափարակիցը՝ սոցիալիստական գաղափարախոսության նվիրյալ հեղինակը մերթընդմերթ հանդիպել է Փարամազի գործունեությանը վերա- բերող տարբեր նյութերի, բայց հայ ազատագրական շարժման ներկայացուց- չի գործունեությունը ավելի խորն ուսումնասիրելու ցանկությունը առաջա- ցել է 2013 թ.՝ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ5։ Այդ մասին ակնարկում է նաև ինքը 2015 թ. փետրվարի 16-ին (էջ 11-13)։

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին հեղինակը սկսում է ավելի կենտրոնանալ Փարամազի և նրա ընկերների գործունեու- թյան վրա։ 2015 թ. խորհուրդը և այդ կապակցությամբ ինչ-որ բան ասելու պարտավորվածությունն են կարծես Ք. Աքընին ստիպել ձեռնամուխ լինելու սույն գրքի ստեղծմանը, որը Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով

 

1 Տե՛ս Çubukçu A., Hakkı Zariç C., Onaran N., Öztürk O. (hzr.), Utanç ve Onur 1915 - 2015 Ermeni Soykırımı’nın 100, Yılıl, 2015, s 109-134.

2 Տե՛ս Akın K., Sosyalizimin Krizi: Birlik ve Yeniden Kuruluş, İstanbul, 2012.

3 Կենսագրական տվյալները սույն գրախոսության հեղինակներիս փոխանցել է Քադիր Աքընը՝ մեզ հետ անձնական զրույցի ժամանակ [05.01.2016]:

4 Նրա մասին տե՛ս Պողոսյան Հ., Փարամազ, Երևան, 1992։

5 2013 թ. ամռանը այստեղ տեղի ունեցած հակակառավարական խոշոր ընդվզումը ցնցեց Թուրքիայի ներքաղաքական կյանքը։ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և Թուրքիայի այլ խոշոր քաղաքներում հակակառավարական ելույթները ճնշվեցին ներքին անվտանգությունը պահպանող կառավարական ուժերի կողմից։ Ցուցարարների և ոստիկանական ուժերի բախումների հետևանքով վիրավորվեցին հազարավոր մարդիկ, զոհվեցին շատերը, որոնց թիվը ճշգրտված չէ մինչ օրս։ Այս մասին մանրամասն տե՛ս Göle N., Gezi – Anatomy of a Public Square Movement // Insight Turkey, vol. 15, n° 3, p. 7-14, Yardımcı-Geyikçi Ş., Gezi Park Protests in Turkey: A Party Politics View // The Political Quarterly, vol. 85, n° 4, p. 445-453:

 

 

կառուցվածքային և թեմատիկ առումներով որոշակի փոփոխություններ է կրել։

Հեղինակը չի սահմանափակվում միայն հայազգի հնչակյան գործչի կեն- սագրության և գործունեության լուսաբանմամբ, այլև փորձում է հնարավո- րինս ամբողջական անդրադարձներ կատարել Հայոց ցեղասպանության պատմությանը. «Ես ժամանակի հետ մրցում էի, որովհետև ցանկանում էի այս աշխատանքը ավարտին հասցնել Հայոց ցեղասպանության 100-ամյակի սկիզբը համարվող ապրիլի 24-ին։ Արդյունքում կարողացա ցանկությունս իրականության վերածել, բայց նաև գիտակցում եմ, որ կան որոշ թերու- թյուններ, և գիտեմ, որ թեման, որին նվիրված է այս աշխատանքը, պահան- ջում է ավելի համապարփակ ուսումնասիրություն» (էջ 13)։

Այս գրքի ստեղծման ևս մեկ դրդապատճառ կարող է համարվել Թուր- քիայում առաջին սոցիալիստ գործչի անվան հետ կապված տարակարծու- թյունների ծավալումը։ Լինելով սոցիալիստական գաղափարախոսության նվիրյալ՝ Ք. Աքընը խիստ կարևորում է այս հարցը, ինչը լիովին տրամաբա- նական է. նա չէր կարող չանդրադառնալ այս թեմային, երբ, փաստորեն, բա- ցահայտել էր մի ճշմարտություն, որն արհամարհվում է Թուրքիայում։ Ըստ թուրքական տեսակետի՝ այդ երկրում առաջին սոցիալիստ գործիչը համար- վում է Մուստաֆա Սուփհին1, այնինչ 2015 թ. «Թարաֆին» տված հարցա- զրույցում Ք. Աքընը փաստում է, որ Օսմանյան կայսրությունում սոցիալիս- տական գաղափարախոսության առաջին նվիրյալը եղել է Փարամազը։ Լրա- գրողի՝ «Թուրքիայում մշտապես ասվում է, որ երկրում սոցիալիստական շարժման սկիզբը կապված է Մուստաֆա Սուփհիի անվան հետ, բայց Դուք պնդում եք, որ նրանից առաջ ևս մարդ է եղել» հարցին Աքընը տվել է հե- տևյալ պատասխանը. «Այո՛, անտարակույս։ Սկսելով ուսումնասիրությունը՝ ընկղմվեցի պատմության փոշոտ դարակներում մնացած մի ժամանակա- հատվածի մեջ։ Երբ Բեյրութում էի՝ ուսումնասիրության նպատակով, այն- տեղի արխիվային փաստաթղթերում հանդիպեցի պատմական մի մոռաց- վող ժամանակահատվածի, որի մասին տեղյակ չէ գրեթե ոչ ոք։ Սրա պատ- ճառն այն է, որ մենք գիտեինք, թե Թուրքիայում սոցիալիստական շարժումը սկսվում է 1921 թ. Սև ծովում սպանված Մուստաֆա Սուփհիով»2։

Գրքի առաջաբանում առավել մանրամասն անդրադարձ է կատարվում սոցիալիստական գաղափարախոսությանը, Թուրքիայում՝ դրա պատմու- թյանը, սոցիալիստ գործիչների հանդեպ իրականացված բռնաճնշումներին՝ Փարամազից ընդհուպ մեր օրերը։ Պատահական չէ, որ առաջաբանի հեղի- նակը ոչ թե Ք. Աքընն է, այլ Թուրքիայում սոցիալիստական շարժման նշա-

 

1  Նրա մասին տե՛ս Yıldırım K., Osmanlı Sosyalist Hareketi İçinde Mustafa Suphi: Hayatı ve Fikirleri, Sosyoloji Dergisi, cilt 3, sayı 28, s. 101-121:

2   Türkiye  Sosyalist  hareketi  Paramaz’la  başlıyor,  Taraf,  26.04.2015,  http://www.taraf.com.tr

/turkiye-sosyalis-hareketi-paramazla-basliyor/ [հասանելի էր 20.02.2016]:

 

 

նավոր գործիչ Մահիր Սայընը, որը 1970 թ. «Թուրքիայի ժողովրդի փրկու- թյուն» ճակատ-կուսակցության հիմնադիրներից է։ Գրքում պարբերաբար ակնարկվում է, որ Փարամազի գործունեությունը շատ բաներով նման է ժամանակակից Թուրքիայում քրդերի իրավունքների համար մարտնչող գործիչների պայքարին։

Ընդհանրապես հարկ է արձանագրել, որ հեղինակը ցանկացել է զուգա- հեռներ անցկացնել մեր օրերի Թուրքիայի, մասնավորապես այդ երկրի քրդերի և հարյուր տարի առաջ հայերի առջև ծառացած խնդիրների միջև։ Առաջաբանում այս մասին հստակ նշում է նաև Մահիր Սայընը. «Ստամ- բուլի դատարանում հնչեցրած Փարամազի խոսքը շատ նման է այսօրվա Քրդստանի անկախության համար կռիվ մղող մարդկանց ասածներին։ Դա- տավորի՝ «դուք ուզում եք անկախ Հայաստա՞ն հիմնել» հարցի պատասխանը հարիր է իսկական ինտերնացիոնալիստին. «Մեզ համար մեկ հայրենիք գո- յություն չունի։ Մենք սոցիալ-դեմոկրատներ ենք։ Մենք չենք պայքարում միայն հայերի փրկության համար, մենք պայքարում ենք ամբողջ մարդկու- թյան համար։ Մեր հայրենիքը Երկիրն է» (էջ 28)։

Այս ամենին զուգահեռ, սակայն, անհրաժեշտ է նշել, որ Ք. Աքընն ընդու- նում է և պարբերաբար հիշատակում, որ Հայոց ցեղասպանության իրակա- նացման գործում մեծ է եղել քրդական բնակչության գործոնը։ Այս մասին շատ հստակ նշվում է հատկապես «Բանկ Օտոման» գործողությունից հետո սուլթան Աբդուլ Համիդ II-ի ձեռնարկած՝ հայերի կոտորածներին առնչվող հատվածում. «Համիդիե գնդերում ընդգրկված՝ շուրջ հինգ հարյուր քրդական բնակավայրերից զորակոչված քրդերի հետ միասին հայերի դեմ հարձա- կումներին մասնակցում էին նաև Ստամբուլի շրջակայքում բնակվող քուրդ կացնավորներ1 և բեռնակիրներ» (էջ 68)։

Առաջին գլուխը, ընդհանուր առմամբ, նվիրված է աբդուլհամիդյան ժա- մանակաշրջանում տեղի ունեցած ոճրագործություններին և մանրամասնե- րին, որտեղ հեղինակը փորձում է ներկայացնել Օսմանյան կայսրության ներքաղաքական իրավիճակը, որի պայմաններում հիմնադրվեցին հայկա- կան կուսակցությունները։ Թեև նա նշում է, որ XX դարի շեմին Օսմանյան կայսրությունում գործունեություն էին ծավալել չորս հայկական կուսակցու- թյուններ2,  այդուհանդերձ  առավել  մանրամասնորեն  անդրադառնում  է

 

1 Կացնավորի (թուրք.՝ Zülüflü baltacılar) մասնագիտությունը համարվում էր Օսմանյան վեցերորդ սուլթան Մուրադ II-ի (1421-1444) օրոք հիմնադրված պալատական դպրոցի (թուրք՝ Enderûn mektebi) կարևոր բաղկացուցիչներից մեկը։ Խաղաղ ժամանակներում նրանք ծառայում էին պալատում, ապահովում հարեմը ցախով։ Պատերազմական պայմաններում և արշավանքների ընթացքում նրանք գնում էին բանակի առջևից՝ հատելով նրա ճանապարհը խոչընդոտող անտառները (տե՛ս Türkiye Diyanet Vakfı İslam Ansiklopedisi, c. 5, s. 34)։

2 Ք. Աքընը XX դարի շեմին իրենց գործունեությունը ծավալող երեք հայկական ազգային կուսակցություններին՝  Արմենական,  Սոցիալ-դեմոկրատ  hնչակյան  և  Հայ  հեղափոխական

 

 

Սոցիալ-դեմոկրատական հնչակյան և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություններին։ Չնայած Ք. Աքընը հստակորեն ընդգծում է, որ հայկա- կան կուսակցությունների ստեղծման և գործունեության հիմնական պատ- ճառն ու նպատակը ազատ և անկախ Հայաստանի հռչակումն էին, այնու- ամենայնիվ հնչակյանների և Փարամազի առնչությամբ նշում է, որ այդ կու- սակցությունը, վերոնշյալ նպատակները հետապնդելուց զատ, հստակորեն կրում էր սոցիալիստական գաղափարախոսության դրոշմը և իր պատմու- թյան ընթացքում մշտապես պաշտպանում ու քարոզում էր սոցիալիզմը։

Ուշագրավ է, որ վերոնշյալ ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքե- րը Ք. Աքընը ներկայացնում է ոչ թե թուրքական, հայկական կամ նույնիսկ քրդական տեսանկյուններից, այլ խիստ չեզոք դիրքերից։ Նա չի հայտնում որևէ կարծիք, չի առաջադրում մեկնաբանություններ, այլ փաստում է պար- զապես դեպքերի և իրադարձությունների հաջորդականությունը։ Այդուհան- դերձ անհրաժեշտ է շեշտել, որ նա բացասական վերաբերմունք է հայտնում երիտթուրքական վարչակարգի առնչությամբ։ Հեղինակի նման տրամադրու- թյուններին կարելի է հանդիպել առաջին գլխի` ««Միություն և առաջադիմու- թյունը» հիշեցնում է իր թուրք լինելը» ենթավերնագրում: «Շարժման (երիտ- թուրքական – Ա. Գ., Հ. Դ.) առաջին տարիներին, շատ կարճ ժամանակա- հատվածում կայսրությունում տիրապետող օսմանիզմ գաղափարախո- սությունն իր տեղը զիջեց պանթյուրքիզմին»,– գրում է նա (էջ 106)։ Սրանով հեղինակը փորձում է ընթերցողին հասկացնել, որ երիտթուրքական շարժ- ման տարածմանը զուգահեռ՝ կայսրությունում բնակվող ոչ թուրք բնակչու- թյան վիճակը ավելի է վատթարացել։

Ք. Աքընն առավել մանրամասնորեն ուսումնասիրում է հայ ժողովրդի վիճակն Օսմանյան կայսրությունում, հայկական կուսակցությունների և Փարամազի գործունեությունը երիտթուրքերի իշխանության օրոք։ Մասնա- վորապես ներկայացված են 1908 թ. հեղափոխությանը հաջորդած ժամանա- կաշրջանում հնչակյանների և դաշնակցականների փոխհարաբերություն- ներն իթթիհաթականների հետ, ՍԴՀԿ և ՀՅԴ ընդհանուր ժողովները՝ ընդ- հուպ 1914 թ. Օսմանյան խորհրդարանի ընտրություններն1 ու Առաջին աշ- խարհամարտի մեկնարկը: Պատմական ժամանակաշրջանի խճանկարն ամբողջացնելու համար նա կանգ է առնում նաև 1914 թ. փետրվարյան հա- մաձայնության և օգոստոսյան թուրք-գերմանական գաղտնի պայմանագրի

 

դաշնակցություն, հավելում է նաև 1896 թ. հնչակյաններից անջատված Վերակազմյալ հնչակ- յան կուսակցությունը:

1 Թեև օրենսդիրում ներկայացված էր միայն «Միություն և առաջադիմություն» կուսակ- ցությունը, 87 խորհրդարանականներից 11-ը հայեր էին (ցանկի մասին տե՛ս Karacakaya R., Meclis-i Mebusan seçimler ve Ermeniler (1908-1914), Yakın Dönem Türkiye Araştırmaları, sayı 3, s. 140): Ք. Աքընը հատուկ ընդգծում է, որ հայ պատգամավորների մի մասը, այդ թվում՝ Գրիգոր Զոհրապը, սպանվել են ցեղասպանության ժամանակ (էջ 175):

 

 

վրա, որով Օսմանյան կայսրությունը, փաստորեն, պարտավորվում էր որ- պես Գերմանիայի դաշնակից մասնակցել Առաջին համաշխարհային պա- տերազմին:

Ըստ  Ք.  Աքընի  մոտեցման`  առանձնակի  ուշադրության  է  արժանի

«Հնչակ» թերթում Փարամազի «հրապարակած վերջին՝ «Հայի պահանջը» հոդվածը1, որը լավագույնս արտահայտում է թե´ հնչակյանների ներկուսակ- ցական խմորումները և թե´ Փարամազի հոգեվիճակը: Նա հոդվածի հիմնա- կան  բովանդակությունը  տեսնում  է  ի  դեմս  Փարամազի  մտքերից  մեկի.

«Այնտեղ, ուր արդարություն չկա, ամեն հավատարմություն կեղծ է» (էջ 185):

Նշենք, որ այս հոդվածի թարգմանությունը զետեղված է գրքի հավելվածում:

Երկրորդ գլխի վերջին հատվածը նվիրված է Փարամազի կյանքի վերջին տարվա նկարագրությանը՝ Պոլիս գալուց մինչև կախաղան բարձրանալը: Այս առիթով հարկ է մատնանշել այն մեծ աշխատանքը, որ Ք. Աքընը իրա- կանացրել է արխիվային և հուշագրական նյութի ուսումնասիրության առու- մով2: Նա Փարամազի ու նրա 19 ընկերների մահապատիժը նկարագրում է ըստ միակ հայ ականատեսի՝ քահանա Գալուստ Պողոսյանի վկայության: Ակնհայտ է, որ Ք. Աքընին ոգևորում են Փարամազի՝ կախաղան բարձրանա- լուց առաջ ասած խոսքերը. «Դուք մեր մարմինը միայն կարող եք սպանել, բայց գաղափարները՝ երբեք: Վաղը հայությունը ողջունելու է անկախ ու սոցիալիստական Հայաստանը... Կեցցե՛ սոցիալիզմը, կեցցե՛ Հայաստանը»3:

«1915-ի ցեղասպանությունը» վերնագրված երրորդ գլուխը, ըստ էության, Մեծ եղեռնի պատմության համառոտ շարադրանքն է, որը թեև չի հավակ- նում որևէ նորության, այդուհանդերձ անցյալի նուրբ ու ցավոտ փաստերի շիտակ շարադրանքն է: Ք. Աքընը նշում է, որ ցանկացել է ընթերցողին ցույց տալ, որ Փարամազը ոչ թե այլոց, այլ թուրքերի հեղափոխական պատմու- թյան հերոսն է (էջ 218)4: Այսպիսի թիրախային հանրույթի պայմաններում ցեղասպանությունը ներկայացնելու այս ձևաչափը հավանաբար ամենաար- դարացվածն է: Մեր կարծիքով՝ հայ ընթերցողի համար այս գլխի թերևս ամենաուշագրավ հատվածը նվիրված է հայերի զանգվածային սպանու- թյուններում «Թեշքիլյաթ-ը մահսուսա» օսմանյան ուժային հատուկ ստորա- բաժանման դերակատարությանը (էջ 246-252):

Ամփոփելով հարկ է նշել, որ Ք. Աքընին լիովին հաջողվել է ընթերցողի մտապատկերում վերստեղծել թուրքական իրականության առաջին սոցիա-

 

1 «Հնչակ», 1914, թիվ 1, էջ 8-10:

2 Ուշագրավ է, որ սկզբնաղբյուրների մի մասը (այդ թվում՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվում պահվող ՍԴՀԿ արխիվի որոշ նյութեր) առաջին անգամ են հրապարակվել թուրքերենով: Տե՛ս նույն տեղում, էջ 286:

3 Տե՛ս նաև Պողոսյան Հ., Փարամազ (Մատթեոս Սարգսյան) // «ՊԲՀ», 1988, թիվ 2, էջ 109:

4 Ermeni Devrimci Paramaz, CNN Türk, 20.04.2015, http://www.cnnturk.com/haber/kultur- sanat/kitap/ermeni-devrimci-paramaz [հասանելի էր 20.02.2016]:

լիստի կերպարը: 1896 թ. նոյեմբերի 18-ին Սալմաստից դստերը՝ Իսկուհուն, ուղարկած իր նկարի վրա Փարամազը գրել էր. «Աղջի՛կս, Իսկուհի ջան, ա՛ռ այս պատկերը, հիշի՛ր հորդ և գնա՛ նրա ճանապարհով, որը թեև փշոտ, բայց դեպի երջանկության ասպարեզն է տանում»1: Հենց այսպիսին էին ժամա- նակակիցները հիշում Փարամազին` իբրև երազկոտ սոցիալիստի ու անվե- հեր հեղափոխականի: Հենց այսպիսին է նա հառնում նաև Ք. Աքընի աշխա- տության մեջ, որը լույս է սփռում օսմանյան պատմության՝ թուրքական պաշտոնական պատմագրության մեջ անուշադրության մատնված մի դրվա- գի վրա, ուստի լիովին հասկանալի է այն հետաքրքրությունը, որ գիրքն առաջացրել է թուրքական հասարակության տարբեր շերտերի մեջ:

Իբրև հետգրություն նշենք, որ 2014 թ. հոկտեմբերի 5-ին Քոբանիում իսլամական ծայրահեղականների դեմ մարտերում զոհվել էր քուրդ մարտիկ Սուփհի Նեժաթ Աղըրնասլըն, ում մարտական կեղծանունը Կարմրագլուխ Փարամազ էր2: Այլ կերպ ասած՝ մահից ավելի քան մեկ դար անց Փարամազի ոդիսականը շարունակվում է:

ԱՐՇԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 ՀԱՅԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

Յօդուածը  լոյս տեսած է    Լոս  Անճելոսի մէջ  տպագրուող «Մասիս»  պարբերականին  մէջ


1      Սիրվարդ,   Փարամազ    (Մատթէոս    Սարգսեան):    Կեանքն   ու    գործունէութիւնը, Փրավիտէնս, 1954, էջ Ա:

2   Sosyolog  Nejat  Ağırnaslı  Kobanê'de  Hayatını  Kaybetti,  BİA  Haber  Merkezi,  13.10.2014,

http://bianet.org/bianet/yasam/159129-sosyolog-nejat-agirnasli-kobane-de-hayatini-kaybetti [հասանելի

էր 20.02.2016]:

 

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture