Բազմաթիւ սփիւռքահայերու մօտ կոտրած ենք Հայաստան տեղափոխուելու կարծրատիպը. Գործարար... «Թող համարձակին» Արդարադատութեան նախարարի խիստ անդրադարձը... Լիբանանի տնտեսական տագնապը կը սրի. ATM-ի սարքերէն անհնար է ամն տոլար ստանալ... ...Ու ակամայ կը մտածես, որ մեր սա փոքրիկ Հայաստանն ալ երկու կողմէն, արեւելքէն ու արեւմուտքէն, նոյն «վտանգ»ն է թրքութեան համար...
Ստեղծուել է հակասական իրավիճակ. Դեսպան Արման Նաւասարդեանի յօդուածը «Ազդակ»ի մէջ
Ստեղծուել է հակասական իրավիճակ.  Դեսպան   Արման  Նաւասարդեանի  յօդուածը  «Ազդակ»ի  մէջ
21 Օգոստոս 2019 , 13:54

ԱՐՄԱՆ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ

Արտակարգ եւ լիազօր դեսպան, 

քաղաքական գիտութիւնների թեկնածու, դոցենտ

21-րդ դարում տեղի է ունենում պետութեան  արտաքին եւ ներքին քաղաքականութեան սերտաճում եւ միահիւսում, որի արդիւնքում դիւանագիտութիւնն ստանում է նոր որակ ու տեսակ: Գոյանում է առանձնայատուկ մի միասնութիւն, որն  անուանւում է խթանող դիւանագիտութիւն: Սա նոր, այլ որակի դիւանագիտութիւն է, որի կիրառումը մեծապէս բարձրացնում է արտաքին քաղաքականութեան օգտակար գործողութեան գործակիցը: (Իտէալական կը լինէր, եթէ հայկական դիւանագիտութիւնը իւրացնէր այս մոտելը):

Խթանող դիւանագիտութեան առանձնայատկութիւնն այն է, որ այն  միակցում է պետական եւ ոչ պետական դիւանագիտութեան գործիքակազմերը: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ «ոչ պետական դիւանագիտութիւնը»: Այն ունի մի քանի անուանում` հանրային, ժողովրդական, Միացեալ Նահանգներում` քաղաքացիական (citizen diplomacy): Անուանումը չի փոխում առարկայի էութիւնը: Այն  հիմնուած է բացառապէս «փափուկ ուժի» («soft power») վրայ, որը ներառում է ժամանակակից  կեանքի բոլոր ոլորտները (ոչ պետական) եւ պետութեան  ներքին ու արտաքին քաղաքականութեան վայրաշարժն է, շարժիչ ուժը: Այն պետական դիւանագիտութիւնը, որը չի միանում,  զոյգ չի կազմում հանրային դիւանագիտութեան հետ, դատապարտուած է ձախողման: (Հայաստանի ԱԳՆ-ն պէտք է որ  այդ վտանգը պարզ պատկերացնի):

Այժմ անդրադառնանք նորագոյն դիւանագիտութեան գործիքակազմում յատուկ տեղ գրաւող մշակութային դիւանագիտութեանը:

Համաշխարհայնացման արդիւնքում փոխկապակցուած աշխարհում մշակութային դիւանագիտութիւնն առանցքային դեր է խաղում  խաղաղութեան եւ կայունութեան ապահովման գործում, ներազդում է համաշխարհային հանրութեան կարծիքի ձեւաւորման,  միջազգային յարաբերութիւնների կայացման ու պետական քաղաքականութեան իրականացման վրայ:

… Մշակութային դիւանագիտութիւնը ծագել է Ֆրանսայում: Դեռ 1883 թուականին` մշակութային «Ալեանս Ֆրանսեզ» հասարակական կազմակերպութեան երեւան գալով, որն այսօր գործում է մօտ 150 երկրում: Ֆրանսան աշխուժօրէն եւ նպատակամղուած վարում է մշակութային դիւանագիտութիւն` պետական ու ոչ պետական մակարդակով: Ֆրանսական արտաքին գործերի նախարարութիւնում գործում է Համագործակցութեան եւ ֆրանսերէն լեզուի բաժանմունք, որը մշակում եւ իրականացնում է գրականութեան, արուեստի, գիտութեան, կրթութեան, ֆրանսերէն լեզուի  ուսուցման եւ տարածման ծրագրեր: Ղեկավարում է «Արտասահմանում ֆրանսերէն լեզուի դասաւանդման գործակալութեան» եւ «Ֆրանսական արուեստագէտների ընկերակցութեան» աշխատանքները եւ այլն: ԱԳՆ-ն հսկում եւ ուղղորդում է Ֆրանքոֆոնիայի զարգացման գործընթացը:

Այնպէս որ, ֆրանսական հարուստ փորձի փոխառումը կ՛օգնէր հայկական մշակութային դիւանագիտութեան կայացմանը, ինչպէս նաեւ` Ֆրանքոֆոնիայի երկրների հետ  յարաբերութիւնների  զարգացմանը:

Ի դէպ,  մշակութային դիւանագիտութիւնը` որպէս  քաղաքականութեան տարատեսակ, միանգամայն համընկնում է Հայաստանի ներկայ իշխանութիւնների հռչակած յղացքի հետ, համաձայն որի, տնտեսութիւնը պէտք է լինի ներառական, այսինքն ունենայ դրանում հանրութեան բոլոր խաւերի մասնակցութիւնը: Հա՞րկ է նշել, որ «բոլոր խաւերի մասնակցութիւն» նշանակում է հանրային դիւանագիտութեան աշխուժ ներկայութիւնն այստեղ եւս: Եւ ոչ միայն: Եթէ տնտեսութիւնը պէտք է ընթանայ նման ճանապարհով, անտրամաբանական  կը լինի պատկերացնել կեանքի միւս բնագաւառների, այդ թւում` դիւանագիտութեան,  այլկերպ զարգացումը:

Այնպէս որ, մշակութային դիւանագիտութիւնը, բնականաբար,  չի կարող  դուրս մնալ քաղաքականութեան «բոլոր խաւերի մասնակցութեան» հասկացութիւնից: Մինչդեռ նման գործելակերպը վրիպել է 30 տարուայ անկախ Հայաստանի իշխանութիւնների ուշադրութիւնից: Ի  հարկէ հայկական մշակոյթն այդ ժամանակահատուածում զարգացել է հայրենիքում եւ դրսում, սակայն արտաքին գործերի նախարարութիւնն աշխուժօրէն  չի մասնակցել կամ մատների արանքով է նայել պետական նշանակութեան այդ գործին:

Իսկ օրերս ՀՀ ԱԳՆ… լուծարեց լաւ թէ վատ գործող «Մշակոյթի եւ մարդասիրական համագործակցութեան» վարչութիւնը: NO COMMENT.

Ստեղծուել է հակասական իրավիճակ: Դարերի խորքից եկող հայկական մշակութային արժէքները, որոնք կարող են շարժել քաղաքակիրթ աշխարհի նախանձը, որոնք իրենց հաւասարը չունեն ժամանակի եւ տարածութեան մէջ, ըստ արժանւոյն գնահատուած չեն, կամ ճանաչուած չեն երկրագնդի շատ ծագերում:

Եթէ մենք ունենայինք  պետութեան կողմից  մշակուած եւ ընդունուած ծրագիր, ապա պարզ կը պատկերացնէինք այն կենսական կարեւորութիւնը, որ հանրապետութեան համար ներկայացնում է ճիշդ եւ աշխուժ մշակութային դիւանագիտութեան իրագործումը երկրի ներսում եւ նրա սահմաններից անդին:

Երբ մենք խօսում ենք «մշակութային դիւանագիտութիւն» քաղաքական գործօնի  մասին, դրա մէջ տեսնում ենք «ճանապարհային քարտէսի» երկու  ուղղութիւն:

1.- Ազգային մշակոյթի արժէքների ծրագրաւորուած, մշակուած, նպատակադրուած տարածում եւ քարոզում պետական ու հանրային կազմակերպութիւնների միջոցով` աշխուժօրէն օգտագործելով հայկական սփիւռքի ներուժը: Այս պարագային մշակոյթը մատուցում է անգնահատելի ծառայութիւն` աշխարհի կողմից Հայաստանը ճանաչելու եւ ըստ արժանւոյս գնահատելու ուղղութեամբ: Բացարձակ ճշմարտութիւն է, որ երկրի եւ ժողովրդի բարձր արուեստը պետական եւ  ազգային շահերի պաշտպանութեան լաւագոյն միջոցներից է:

2.- Մշակոյթի եւ արուեստի առեւտրականացում: Սա մշակութային դիւանագիտութեան  վաղեմի  փորձուած տեսակներից է, եւ այն խելացի ու ճիշդ կազմակերպելու դէպքում, աւելացնում է երկրի պիւտճէն: Այս տիպի գործունէութեան շառաւիղը շատ լայն է. գիտութիւն, արուեստ, ճարտարապետութիւն, գրականութիւն, երաժշտութիւն, գեղարուեստ, թատրոն, շարժանկար, մարմնամարզ, զբօսաշրջութիւն եւ այլն: Հայաստանի մշակոյթն այս առումով կատարեալ Կոլնդայկ է իր գանձերով` սկսած  Բագրատունիների Հայկական մշակոյթի նոր ոսկեդարից, Վերածննդի դարաշրջանից` վերջացած մեր ժամանակներով:

Մնում է մէկտեղել հայութեան տաղանդաշատ ուժերը, ստեղծել համակարգուած մշակութային դիւանագիտութեան հաստատութիւն, որը կարող է դառնալ պետական-ազգային շահերի անփոխարինելի կռուան եւ գործողութեան ծրագիր:

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture